• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտելիքի օրը Գիտավանում

Սեպտեմբերի 1-ին եկեք ֆիզգորոդոկ՝ միասին տոնելու Գիտելիքի օրը։ 
Ալիխանյան ազգային գիտական լաբորատորիան և Ֆիզիկայի գիտավանի համայնքը հրավիրում են «Գիտելիքի օրը Գիտավանում» ճանաչողական, կրթական, տոնական միջոցառմանը։

Սեպտեմբերի 1-ին, 17:30 - 20:30, դպրոցից հետո, երեխաներին ու ծնողներին սպասում են՝

  • Հետաքրքիր գիտական փորձեր
  • Սեղանի ու թվային խաղեր
  • Շախմատի մրցաշար
  • Վարպետության դասեր
  • Երգ և պար
  • Ծանոթություն գիտական լաբորատորիային ու գիտավանի պատմությանն ու ներկային
  • Միջոցառումն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության հետ համատեղ։

Գաղափարին միացել են նաև գիտությամբ, կրթությամբ ու արվեստով հետաքրքրվող կազմակերպություններ ու անհատներ, ինչպես Հայաստանի շախմատի ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ռուս-հայկական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, Girls in tech-ը, ԴԵ խաղերը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Տիեզերք երաժշտական խումբը և այլք:

Գիտելիքի օրը երեխաների համար ստեղծենք գիտության ու խաղի, տոնի ու կրթության յուրահատուկ միջավայր նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Իսկ երևանցիներին ծանոթացնենք Ֆիզիկայի գիտական լաբորատորիայի ու թաղամասի ժառանգությանն ու տարբերվող դիմագծին։

Աղբյուրը