• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Հարգելի քաղաքապետ

Որքան էլ հանրապետության համար կենսական է Երևանը շրջանցող հյուսիս-հարավ մայրուղին, աշխատանքը՝ հարգանքի արժանի, ընդունելի չէ, որ արդեն երկրորդ տարին կաթվածահար է Հարավարևմտյան զանգվածի Ա. Բաբաջանյան փողոցի երթևեկությունը՝ վտանգավոր դարձնելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, Բ-1-ի, Բ-4-ի թաղամասերում գործող` քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, մանկապարտեզներ հաճախող սովորողների, սաների տեղաշարժը, մեծաքանակ բնակիչների համար հարուցելով հազար ու մի անհարմարություն։ Ցավոք, մեր հերթական պաշտոնական նամակը դեռ արձագանք չունի, այնինչ սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնում, կրթահամալիրի ծնողական խորհուրդը սովորողների տեղափոխման երթուղիներն ու հնարավոր կանգառներն է ճշգրտում։ Խնդրում ենք հարգել փողոցի շահառուների իրավունքները, տեղում, պատասխանատուների հետ քննարկել կարգավորումները, լուծումները։