• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք

«Դար» տարածաշրջանային հիմնադրամի նախագահ Արսեն Աղաջանյանին օգոստոսի 24-ին՝ 17։00, հրավիրում ենք Վաղաշենի մոտ՝ Սևանի անտառոտ ափին, սեբաստացիների բնապահպանական-արշավախմբային ճամբարը՝ ծանոթանալու վրանային ճամբարին, քննարկելու ճամբարի զարգացումը, հանդիպելու կրթահամալիրի-Վարսերի միասնական ջոկատին, կրթահամալիրի «Ծովինար» ճամբարային ջոկատին։

Օրակարգում՝

17։00-17։30՝ սեբաստացիական ծիսական հանդիպում Սևանի ափին

17։30-18։30՝ Արսեն Աղաջանյանի, Աշոտ Բլեյանի մասնակցությամբ ճամբարային քննարկում խարույկի շուրջ

Կարող եք միանալ մեզ։ Կապի համար զանգեք 094819025, գրեք [email protected] հասցեին։

Ճամբարի նախաձեռնողներ՝

կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան
«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Աղաբեկ Ղազարյան