• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիլյամ Սարոյանն ասում է...

 

Ինձ համար  ցեղեր գոյություն չունեն: Ես չեմ հավատում կառավարություններին: Կյանք ասելով` հասկանում եմ ահա այս մեկի կյանքը` ծնունդից մինչև մահ, և այսպիսիք աշխարհում բազում միլիոններ են: Երեխաները, որ դեռ չեն սովորել խոսել ոչ մի լեզվով, միակ ցեղն են երկրագնդի վրա` մարդկանց ցեղը… Մնացած ամեն ինչը կեղծիք է ու խաբեություն,  այն ամենը, ինչ մենք կոչում ենք քաղաքակրթություն, ատելություն, սարսափ, ուժ… Իսկ երեխան երեխա է:  Մարդկանց եղբայրությունը մանկան ճիչ ու լացի մեջ է, լացող երեխաների մեջ: Մեծանում ենք, լեզու սովորում  և աշխարհը ընկալում մեր  իմացած միակ լեզվի միջոցով, չենք ընկալում բոլոր լեզուների միջոցով կամ էլ առանց որևէ լեզվի, ասենք` լռությամբ, փակվում ենք մեր իմացած միակ լեզվի մեջ: Այն, ինչ հավերժական է ու անսահման, դառնում է սոսկ բառ: Ուզածս միակ  բանը բոլորին հասկանալի լեզվով խոսելն է` մարդկային սրտի լեզվով, որն  անմահ  է ու  հավասարապես հարազատ բոլորին: