• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հունիսի 14»․ Գրախոսությունների մրցույթ

ԵՀՀ-ն հայտարարում է 2021 թվականի՝ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի թեման. գրախոսությունների մրցույթ՝ «Բռնության մշակույթը Հայաստանում» գրքի վերաբերյալ։

Մրցույթի պահանջները.

  • մրցույթին կարող են դիմել երիտասարդներ (ավագ դպրոցի սովորողներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ).
  • մրցույթի մասնակիցները պետք է գրախոսեն «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը կամ հետազոտությունների գրքից ընտրեն մեկ հետազոտություն (ներառյալ առաջաբանը և վերջին երկխոսությունը) և իրենց գրախոսությունը ներկայացնեն ընտրված հետազոտության շուրջ.
  • գրախոսությունները պիտի լինեն հայերեն, գրագետ գրված տեքստեր (առավելագույնը 10 էջ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, էջերը՝ համարակալված).
  • գրախոսությունները պիտի ներկայացվեն միայն հեղինակների կողմից.
  • բոլոր ներկայացված գրախոսությունները պիտի ունենան հետագայում ազատ հրապարակման իրավունք.
  • գրախոսությունների կառուցվածքի ձևաչափ չկա, սակայն խորհուրդ է տրվում մտածված կառուցել գրախոսությունները.

Մրցանակներ

Նախատեսվում է երեք դրամային խորհրդանշական մրցանակ.  

  • առաջին տեղ. 150.000 դրամ,
  • երկրորդ տեղ. 100.000 դրամ,
  • երրորդ տեղ. 50.000 դրամ:

Կլինեն խրախուսական այլ մրցանակներ նույնպես։ Բոլոր մրցանակակիրները կստանան ԵՀՀ հավաստագրեր:

Մանրամասները` կայքում