• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցում սովորողի գիտելիքների ստուգման կարգ

Սպասում եմ ձեր դիտողություններին և առաջարկություններին մինչև հունվարի 7-ը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում սովորողների գիտելիքների ստուգման կարգ

  • Առարկայական ստուգումները կատարվում են միայն էլեկտրոնային տարբերակով:
  • Առաջադրանքի կատարումը պարտադիր է սովորողների համար:
  • Կիսամյակային գնահատման ժամանակ հաշվի են առնվում այդ ստուգումների արդյունքները:
  • Դասավանդող ուսուցիչը առաջադրանքը, գնահատման չափանիշները և կատարման ժամկետը համաձայնեցնում է ուսումնական կենտրոնի և ուսուցողական ծրագրի ղեկավարի հետ և ուղարկում սովորողներին Live&Edu համակարգի միջոցով: Սովորողը առաջադրանքը ստանալու մասին տեղեկացնում է ծնողին, ով հետևում է, որ սովորողը ժամանակին կատարի առաջադրանքը և ուղարկի [email protected] հասցեով:
  • Ծնողը ավագ դպրոցի գրասենյակի ղեկավարին տեղեկացնում է այն մասին, որ ինքը գիտի առաջադրանքը ստանալու մասին:
  • Ուսուցիչը առաջադրանքը տեղադրում է նաև կրթահամալիրի կայքի «Քննական կենտրոն» բաժնում:
  • Քննական կենտրոնը գրանցում է սովորողից ստացված աշխատանքը և ուղարկում համապատասխան ուսումնական կենտրոնի դասավանդողին` ստուգման:
  • Դասավանդողը երկու օրվա ընթացում ստուգում է աշխատանքը և ուղարկում քննական կենտրոն:
  • Ստուգված աշխատանքը ստանալուց հետո քննական կենտրոնը մեկ օրվա ընթացքում այն ուղարկում է սովորողին և ավագ դպրոցի գրասենյակ:
  • Գրասենյակը ստուգված աշխատանքը ուարկում է այդ դասարանում դասավանդողին:
  • Աշխատանքի արդյունքը կարող են հնգօրյա ժամկետում բողոքարկել սովորողը կամ դասավանդողը:
  • Սովորողի բողոքարկման դեպքում նա հանդիպում է աշխատանքը ստուգողին: Անհամաձայնության դեպքում քննական կենտրոնը աշխատանքը ուղարկում է ուսումնական կենտրոնի ղեկավարին` վերաստուգման:
  • Քննական կենտրոնը բողոքարկման արդյունքի մասին տեղեկացնում է գրասենյակին: Դասավանդողի բողոքարկման դեպքում. եթե անհամաձայնությունը ստուգողի հետ է, նա հանդիպում է ստուգողին և քննարկում աշխատանքը, իսկ եթե անհամաձայնությունը սովորողի կատարած աշխատանքի հետ է, սովորողը գրում է նոր աշխատանք` համակարգչային կենտրոնում` քննական կենտրոնի նշանակած անձի ներկայությամբ:
  • Նշված ժամկետում առաջադրանքը չկատարած սովորողը համարվում է անբավարար ստացած:
  • Սովորողը կարող է վերահանձնել առաջադրանքը կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ: Վերջնական համարվում է վերահանձման արդյունքը:
  • Ստուգման վերջնական արդյունքները գրացվում են դասամատյանում կիսամյակի վերջում: