• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր իմ տիար Բլեյանի տարեդարձն է

Իմ շատ սիրելի տիար ջան, շնորհավոր լինի Ձեր տարեդարձը: Ձեզ քաջ առողջություն, Ձեր բոլոր մտքերի շուտափույթ իրականացում, միշտ բազում անհոգ և խելացի երեխաներով շրջապատված լինեք և միշտ մեր կողքին լինեք:

Ուզում եմ ասել, որ մինչև բոլորի տիար Բլեյանը լինելը Դուք նախ իմ տիար Բլեյանն եք եղել: Երբ առաջին անգամ 5 տարեկան Շամիրամը ընդունվեց  դպրոց, Ձեր շնորհիվ 1-ին «իմացումի հրճվանքն» ապրած սովորողը դարձավ: Դուք այդ օրվանից եղել եք ու միշտ կլինեք իմ շաաաաաաատ սիրելի, պահանջկոտ, անաչառ տիար Բլեյանը:

Ես հպարտ եմ, որ աշխատում եմ իմ իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: