• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան 16-րդ հավաք

2021թ. մայիսի 1-30-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ընտանեկան դպրոցները:

Ստեղծագործական հավաքի օրացույցին-աշխատակարգին, ընթացքին կարող եք հետևել հավաքի բլոգում:

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել բաց պարապմունքներին, առցանց հանդիպումներին, կլոր սեղաններին։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:

Հավաքի ընթացքը, արդյունքները՝ նաև mskh.am-ում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։