• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։
2018թ. տոնը նոյեմբերի 5-10-ին է։ Հրավիրում ենք: Այս բաժնում կարող եք գտնել նաև նախորդ տարիների տոնի ծրագրերն ու լուսաբանումը։ 

Մենք

Տեխնոպարկի բացումը

Nov
16

Քիչ առաջ կրթահամալիրի մեդիակենտրենում տեղի ունեցավ հանրակրթական Տեխնոպարկի բացումը:

Ջազային երաժշտության տոն

Nov
16

Ծրագրում`  Ջորջ Գերշվին, Ջելլի Ռոլ Մորթոն,

                       Դյուք Էլինգթոն, Չարլի Չապլին,

                       Սքոթ Ջոփլին, Սապարով,

Նոր ծնունդ՝ ‹‹Ռոդարիկ›› թատրոն - լաբորատորիա

Nov
16

Գեղարվեստի կրտսեր դպրոցի փոքրիկ բանջարեղենները այսօր ժ.14:45-ին բոլորին հրավիրում են մեդիադահլիճ՝ ներկա գտնվելու ժամանակակից Репка ներկայացմանը:

Անուշիկ Աթայան և բանջարեղեններ

Լեոնարդոյի հայ-վենետիկյան առեղծվածը: «Հայերի Վենետիկը» գրքից

Nov
16

Սիրով նվիրում եմ Կրթահամալիրի տոնացույցի ամենակարևոր տոնին՝ Սեբաստացու օրերին: 

Արսենյան Սոնա

 

 

Նոր ծնունդ՝ ‹‹Ռոդարիկ›› թատրոն - լաբորատորիա

Nov
16

Գեղարվեստի կրտսեր դպրոցի գինեգործ մկները այսօր ժ.14:30-ին բոլորին հրավիրում են մեդիադահլիճ՝ ներկա գտնվելու իրենց գինեխումին:

Սիրով՝ գինեգործ մկներ

Շնորհավորանքներ Ս.Ղազարից

Nov
16

Մեր անկեղծ շնորհավորանքները «Մխիթար Սեբաստացու» բոլոր հայորդիներին: Ուղարկված նյութերը աբբահոր և որոշ վարդապետների հետ կարդացինք, շատ ուրախացանք:
Բարի տոնական օրեր ձեզ և մեզ բոլորիս:

Սիրով՝  եղբայր Անտոն (Զաքեոս):

 

Գանձացիների տպավորությունները

Nov
16

Մեր Երևան գալը պատահական չէր: "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի տնօրենի հրավերով եկանք Հայաստան`Երևան: Գտնվում ենք Երևանի թաղամասերից մեկում` Բանգլադեշում: Մեր նպատակն էր լինել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, մասնակցել Սեբաստացու օրերին: Շատ ոգևորված էինք: Այդպես էլ շարունակվեց հետաքրքրություններով լի օրը դպրոցում: Հիմա տնվում ենք դպրոցում, բարի լույս էր այստեղ և իրոք բարի էր լույսը: Հ

Մխիթար Սեբաստացի

Nov
16

Արսեն Հակոբյան, 9-1 դասարան

Նորամուտներ արհեստագործականում

Nov
15

Սեբաստացիների տոնին ամենաշատ նորոմուտները նախատեսել է Արհեստների ավագ դպրոցը: Այսօր այստեղ տեղի ունեցան միանգամից մի քանի նորամուտներ` կերպարվեստի, խեցեգործության, բիզնեսկենտրոնի, մոդելավորման, վարսավիրական, ոսկերչության արհեստանոցների:

Տոնի առաջին հյուրը

Nov
15

info.mskh ակումբ

Այսօր` առավոտյան,  մեզ շնորհավորելու էր եկել «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի օգնական Լիլիթ Ադամյանը: 

Նա շրջեց Մայր դպրոցում, տեսավ տոնին պատրաստվող արհեստանոցները, մեր «Սեբաստիա» համերգասրահը, Ավագ դպրոցի ակումբը: 

Հրավիրում ենք «Սեբաստիա» համերգասրահի հանդիսավոր բացմանը

Nov
14

2012 թվականի նոյեմբերի 15, Ժամը՝ 15:15, մայր դպրոց

Սեբաստացու օրերին ընդառաջ. հիշում է տիար Բլեյանը

Nov
14

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

 

- Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

Սեբաստացու օրերը՝ «Երկրի առավոտը» ծրագրի ուղիղ եթերում

Nov
12

info.mskh

Այսօր՝ ժամը 09.30-ին, Սեբաստացիների օրեր. կրթահամալիրի տոնը ներկայացվելու է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ]րագրում: Կրթահամալիրը ներկայացնելու են Մերի Առաքելյանը, Սերգեյ Բրուտյանն ու Սյուզի Մարգարյանը: 

 

Ֆոտո էքսպոյի նախապատրաստումը

Nov
12

info.mskh ակումբ

Այ քեզ խառը վիճակ...  Սկզբում չէին էլ նկատում, որ նկարում ենք իրենց: Լուանկարները թարս շարել էին սեղանին, երկկողմանի սկոչ էին ամրացրել, որ ստենդների վրա արագ պացնեն: Ընկեր Սոնան սովորողներից չէր տարբերվում. երբ գլուխը բարձրացրեց, նոր հասկացանք, որ ուսուցիչ է: Նա այնքան վարպետորեն էր նկարների հետ աշխատում, ինչպես տեսախցիկով է արագ կողմնորոշվում:

Տեխնոլոգիայի լաբորատորիան՝ տոնին ընդառաջ

Nov
12

info.mskh ակումբ

Այսօրվա մեր դիտարկումները Սեբաստացու օրերին ընդառաջ մեզ հասցրին տեխնոլոգիայի լաբորատորիա, որը նույնպես պաշտոնապես բացվելու է տոնի օրերին:

Այստեղ սովորողներ կային, որոնք, ինչպես ընկեր Տաթևը ներկայացրես, զբաղված էին Թթու էքսպոյի համա պիտակներ պատրաստելով: Սա շատ ուրախ սենյակ է՝ լիքը գույներով ու գեղեցիկ ծառով, դազգահներով, թելերով, ներկերով ու վրձիններով:

Հետևում ենք, թե ինչպես են պատրաստվում. համերգային դահլիճ

Nov
12

info.mskh ակումբ

Սեբաստացու օրերին մնացել է մի քանի oր` մենք կասեինք` սիմվոlիկ մի քանի ժամ: Բոլորը խառն են, բոլորը զբաղված են: Իսկ մենք հետևում ենք, թե ինչպես են պատրաստվում:

Առաջինը գնացինք ընկեր Մերիի մոտ` նոր համերգային դահլիճ: Այստեղ էր դաշնամուր լարող մասնագետը, որ փորձում էր կարգի բերել մեր համերգային դաշնամուրը:

Pages

Subscribe to RSS - Սեբաստացու օրեր