• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համեղ, բայց անվտա՞նգ...

   Հայ տանտիկինները ամառը սկսվելուն պես սկսում են պահածոների պատրաստման այնպիսի մրցավազք, որը կարող է համեմատվել, թերևս , ամանորյա թոհուբոհի հետ:

   Ձեզ եմ ներկայացնում մի քանի կարևոր մտայնություններ ու կարծիքներ թեմայիվերաբերյալ ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Մելանյա  Շմավոնյանի հետ զրույցից:

   Պահածոներն իրենց մեջ կարող են պարունակել այնպիսի անտեսանելի վտանգներ, որոնց մասին մեր հոգատար տնտեսուհիները նույնիսկ չեն էլ կասկածում: Դրանցից ամենավտանգավորը բոտուլիզմն է, որի առկայության դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է: Մեր հանրապետությունը բոտուլիզմով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է ամբողջ աշխարհում: Բոտուլիզմի հարուցիչները հողում միշտ առկա են և պահածոյացվող մրգի, բանջարեղենի հետ հեշտ կարող են հայտնվել ապակյա տարայում, առավել ևս, որ որոշ մթերքներ` ծաղկակաղամբը, կանաչին, վարունգը, գործնականում հնարավոր չէ անթերի լվանալ: Նույնիսկ լավ լվանալուց հետո էլ հարուցիչը կարող է մնալ մթերքի վրա: Բոտուլիզմի հարուցիչն ինքնին վտանգ չի ներկայացնում, վտանգավորը դրա կենսագործունեության արդյունքում արտադրվող ուժեղ թույնն է` բոտուլոտոքսինը, որը մարդկությանը հայտնի ամենաուժեղ մանրէային թույնն է: Վերջինի արտադրման համար հարկավոր են բարենպաստ պայմաններ` թթվածնի բացակայություն և սննդային միջավայր, իսկ պահածոն դրա համար կատարյալ տարբերակ է: Թունավորված սննդամթերքն ուտելուց հետո  բոտուլոտոքսինը  մարսողական համակարգից անցնում է արյան մեջ և արագորեն խաթարում նյարդային համակարգի գործունեությունը: Բոտուլիզմի նշաններն ի հայտ են գալիս  թունավորված սննդամթերքն օգտագործելուց հետո 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, արտահայտվում են սրտխառնոցով, փսխումով, որովայնի շրջանի ցավերով, գլխապտույտով և ուժեղ գլխացավով, շնչահեղձությամբ, բերանի չորությամբ, ձայնի խռպոտությամբ կամ ռնգախոսությամբ: Բնորոշ են տեսողության խանգարումները` մշուշ աչքերի առաջ և երկտեսություն, շլություն և կոպերի իջեցում: Անհրաժեշտ բուժօգնություն արագ  չցուցաբերելու դեպքում մահը վրա է հասնում շնչառական մկանների կաթվածի հետևանքով:

   Բոտուլիզմի հարուցչի սպորները բարձր ջերմաստիճանի պայմաններում` ամռաննուաշնանը, վերենածվումհարուցչիվեգետատիվձևերի, իսկդրանքսկսումենարտադրելմահացութույնը: Ամենամեծվտանգնայնէ, որբոտուլիզմիժամանակչիփոխվումսննդամթերքիոչարտաքինտեսքը, ոչհամը:

Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել հարուցչի ոչնչացման համար անհրաժեշտ պայմաններ` 120 աստիճան ջերմություն ըստ Ցելսիուսի և 1,2 մթն. Ճնշում:Միանշանակ բոտուլոտոքսինից ազատվելու համար բավական չէ եռացնել ապակյա տարան: Հարկավոր է բանկան բաց անել, ապա , այլ տարայի մեջ լցնելով, դրա պարունակությունը եռացնել, որովհետև բանկայի մեջ բարձր ջերմաստիճան առաջանալ չի կարող, և թույնը չի կարող չե զոքանալ:

   Բոտուլիզմիհարուցիչն ընկճվում է աղի և թթվի բարձր տոկոսի դեպում, բայց դրանց հարաբերակցությունը այնքան բարձր պետք է լինի, որ այդ դեպքում սննդամթերքը որպես ուտելիք պիտանի լինել չի կարող:

   Ալկոհոլը որոշ չափով չեզոքացնում է բոտուլոտոքսինը, բայց ամեն անգամ պահածո ուտելիս ալկոհոլ չենք օգտագործում, հատկապես կանայք, երեխաներն ու ծերերը: Այնպես որ չի կարելի պահածո ուտելուց հետո ալկոհոլ օգտագործելով ենթադրել, թե ոչինչ չի պատահի:

   Տնային պայմաններում պատրաստված <<անվտանգ>> պահածոներ են ` բաց տարաներում թթուների պատրաստումը, կանաչիների ու մրգերի չորացումը, մուրաբաների, պովիդլոների, ջեմերի պահածոյացումը: Հայաստանի պայմաններն այնպիսին են, որ տարվա մեծ մասի ընթացքում ունենում ենք թարմ բանջարեղեն, թարմ կանաչեղեն, թարմ մրգեր : Հայ ժողովուրդը ձմռանը համեղ կերակուրներ է պատրաստում ձավարեղենի լայն տեսականիից, արիշտայով ու չորաթանով:Որոշ տանտիկիններ ճաշի մեջ գործածելու համար պատրաստում են << լեչո >>, որը որոշ չափով անվտանգ է, քանի որ կերակրի  պատրաստման ընթացքում լավ եռացվում է: Պահածոներն անվնաս են նաև սառը պայմաններում պահելիս` սառցարանում, որտեղ բոտուլոտոքսինի արտադրման համար համապատասխան պայմաններ չկան: Բոլոր տեսակի մարինադները, <<կարմիր բիբարն>> ու <<սմբուկի խորովածը>>, <<շուշանն>> ու <<խավիարը>> տնային պայմաններում պատրաստվող ամենավտանգավոր պահածոներն են: Նույնիսկ <<մալականի թթուն>>, եթե լավ սեղմման արդյունքում տարայում գոյացել է անօդ միջավայր, կարող է <<համեղ թույն>> լինել:

   Եթե, այնուամենայնիվ, տեղի է ունեցել բոտուլիզմով թունավորման դեպք կամ ունեք նույնիսկ փոքրագույն կասկած, անհապաղ զանգահարեք շտապօգնության բաժանմունք, քանի որ տուժածի միակ փրկությունը հակաբոտուլինային շիճուկն է: Մինչև բժիշկների ժամանումը արհեստական փսխում առաջացրեք: Հիվանդի հետ հիվանդանոց տեղափոխեք պահածոյի և հիվանդի փսխուքի նմուշները`բոտուլիզմի հարուցչի ենթատեսակը ճիշտ որոշելու և համապատասխան հակաթույնով բուժում սկսելու համար:

   Տարբերում են բոտուլիզմի երեք ձև`

·         սննդային` պահածոներից, երշիկներից և ապխտած մսամթերքից,

·         վերքային`երբ  բոտուլիզմի հարուցիչն օրգանիզմ է ներթափանցում հողոտված վերքից,

·         նորածնային` վարակվում են մինչև մեկ տարեկան երեխաները ` բոտուլիզմի հարուցչի սպորներ պարունակող մեղր ուտելիս:

                                                                                բժիշկ-առողջագետ` Նելլի Այվազյան