• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում: 

Կազմակերպումը՝ նյութական արդիական միջավայրում, բլոգների, տեսադասի, էլփոստի միջոցով.

Դասընթացներին կարող են մասնակցել Երևանից և մարզերից՝

  • դասվարներ, 
  • մայրենի լեզու, հայոց լեզու, գրականություն,
  • օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն),
  • մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն,
  • ինֆորմատիկա,
  • կերպարվեստ,
  • տեխնոլոգիա,
  • երաժշտություն
  • բնագիտություն
  • հայրենագիտություն
  • ֆիզիկա
  • քիմիա
  • կենսաբանություն
  • աշխարհագրություն
  • պատմություն
  • հասարակագիտություն
  • էկոլոգիա
  • ֆիզկուլտուրա
    դասավանդողներ։

Արդյունքում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր բովանդակությունից բացի՝ 

  • Բլեյանի բաց դպրոցին, հեղինակային մանկավարժության փորձին ծանոթություն.
  • դասընթացի ծրագիր, նախագիծ մշակելու, նախագիծ համակարգելու հմտություններ.
  • ուսումնական բլոգավարություն։

Վերապատրաստողները կրթահամալիրի մենթոր ուսուցիչներն են, մասնախմբերի, լաբորատորիաների ղեկավարները, առաջատար մասնագետները:

Դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը, աշխատակարգը, հայտարարությունները կգտնեք Վերապատրաստման կենտրոնի բլոգում:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: