• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ, արևահարություն»

«Ամառ, արևահարություն»

Հեղինակ`բժիշկ-առողջագետ Նելլի Այվազյան

Հարգելի սովորողներ, առաջարկում եմ համացանցից օգտվելով ձեռք բերել կամ ավելի խորացնել ձեր գիտելիքները մարմնի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով առաջացած իրավիճակների, մասնավորապես,  արևահարության վերաբերյալ: Թվարկեք արևահարության բնորոշ նշանները և առաջին բուժօգնություն ցուցաբերելու քայլերը:

 Նկարեք փոքրիկ տեսաֆիլմ, որտեղ «տուժածի» մոտ կարտահայտվեն արևահարության բնորոշ նշանները, իսկ մեկը կամ մի քանիսը իրավիճակին համապատասխան կցուցաբերեն առաջին բուժօգնություն: Ձեր ստեղծագործությունը  կօգնի հուզականորեն վերապրելու տեսածը, կարտացոլվենձեր ձեռք բերված գիտելիքները և ավելի լավ կյուրացվեն առաջին օգնության քայլերը, ինչպես նաև դուք ձեռք կբերեք  անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ:

Առաջադրանքը վերաբերում է բոլորին:

ՈՒրեմն, պատրաստ եղեք ոչ միայն հոգով, այլև իմացությամբ ու կարողություններով  օգնության հասնելու ինքներդ ձեզ և բոլոր նրանց, ովքեր առաջին բուժօգնության կարիք կունենան: