• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իսկական հարսանիք Ագարակում» 2018

15։00-15։15՝ Հարսանքավորների տոնական երթ դպրոցներից . սրահում՝ պարերգեր, հարսանեկան տրամադրություն

Ծիսական երգարան

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ-հարազատներ...
Գլխավոր արարողապետ, ծիսակատար՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

Փեսա՝ Խորեն Հազարումյան
Հարս՝ Լուսինե Աբրահամյան
Մակարապետ՝ Էդմոն Փաշինյան
Հարսնաքույր՝ Էլեն Ասլանյան

Մարմարյա սրահ

Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ՝ էկրանից ձախ
Արևելյան և Հարավային դպրոցներ՝ էկրանից աջ
Ավագ, Միջին դպրոցներ և Քոլեջ՝ էկրանի դիմաց

 Ծրագրում

  • Հանդիսավոր ծիսերգ «Թագավորն էր թագ». Անի Նավասարդյան
  •  Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգ արևուն տանք բարև,
Տա թագվորին շատ արև:

  •  Հարսանեկան մաղթերգ. Արևելյան դպրոց

«Թագվոր, քո ձիուն». Արևելյան դպրոց
«Այն վերի գլխախնձոր»

  •  Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև:

  •   «Գովք ծառի» խորագրով հարսանեկան երգերի պոպուրի.

«Ծառ ծաղկեցավ»

Խնկի ծառ. «Խազեր» երգչախումբ

  •  Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր պսակդ,
Արևդ էր կանաչ:

  •  «Գովք թագավորի» խորագրով ծիսերգերի պոպուրի.

«Ծառըս ծաղկեցավ». Աննա Երիցյան, Սեդա Թևանյան, Նաիրա Մելիքյան, «Սեբաստացիներ» վոկալ համույթ
 

  •  Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր թագուհիդ,
Արևդ էր կանաչ…

  •  «Գովք թագուհու» խորագրով ծիսերգերի պոպուրի.

«Հարսնուկ եմ, կուզեմ մեկ մայրիկ». Սյուզի Մարգարյան
«Եղնիկ» Հյուսիսային դպրոց
«Սաթոյին գովելու համար ենք եկել». Հյուսիսային դպրոց
«Սարեն կուգաս»
«Մերիկ, մերիկ». Մարիամ Մնացականյան

  •  Օրհնության, շնորհավորանքի երգեր.

«Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստոս». Միջին դպրոց

  •  Խնամիների հետ կապված երգեր.

«Էն դիզան». «Խազեր» երգչախումբ 
«Էկանք, էկանք, այլիհո». Հարավային դպրոց 
«Խնամի, խոշ իս էկի». Հարավային դպրոց
«Զնկլիկ». Արևմտյան դպրոց

  •  Թագվորի մորը դիմելու երգեր

«Թագվորի մեր, դուս արի». Արևմտյան դպրոց
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ երգողջույն-ուղերթ.
Հարսանեկան շար Ա. «Երկնից գետնից», «Թագվոր բարով», «Մոկաց հարսներ»

  • Վրաց սովորողների ողջույնը հարսանքավորներին

Սրահում  հավաք տեսարանի ապահովումը՝ ծրագրի ղեկավարների, կազմակերպիչների
Տեսագրումը՝ «Սեբաստացի» TV, Գնել Հարությունյան՝ անօդաչու սարք, անձնական տեսախցիկnներ, ուղիղ եթերներ...
Երաժիշտ-խմբավարներ, խորհրդատուներ՝ Հարություն Թոփիկյան, Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Սոֆյա Գրիգորյան, Հասմիկ Մաթևոսյան, Անի Նավասարդյան, Մարիամ Մնացականյան, Սվետա Ճաղարյան, Մարինե Ոսկանյան

Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ Արթուր Շահնազարյանի
Միասնաբար ընթերցվող բարեմաղթանքների հրահանգիչներ՝ հայոց լեզվի մասնագետներ
Ձայնային և լուսային էֆեկտներ՝ Կարեն Խաչատրյան և ընկերներ
Մասնակիցների հագուստների ոճավորում, սրահի ձևավորումը՝ կրթահամալիրի դիզայներ-տեխնոլոգների
Հարսի զգեստը՝ Թամար Հարությունյան, Մերի Խանջյան, Թերեզա Թումանյան

Արարողապետի օգնականներ.
Մարմարյա սրահ՝ Սյուզի Մարգարյան, Մարինե Մկրտչյան
Հարսանքավորի երթ՝ Նելի Փիլոյան, Սաշա Սարգսյան
Ագարակում ասպետական մրցույթների ու ազգային խաղերի բեմադրություն՝ Աննա Երիցյան, Ստեփան Թորոյան
«Սեբաստացիներ» ազգային նվագարանների գործիքային համույթ՝ Մարիամ Մնացականյան

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի