Հունիսի 26-28
Մանկավարժական նորարարության ամենամյա «Բարեկամություն» ճամբարի կազմակերպիչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ճամբարի 2017թ. մեկնարկի մասին։ Ճամբարը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։
Ճամբարի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են։
Ճամբարի բովանդակությունը՝
Հունիսի 25-ին՝ մասնակիցների ընդունում կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում (Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝ 010 74 21 72, 094 811 858)։
Հունիսի 26-ին՝ 9։00՝ ճամբարի առաջին պարապմունքը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։
Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-14։00 – ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը, 2018թ. ճամբարի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը՝ , կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ճամբարի ղեկավար, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության ղեկավար՝ Հերմինե Անտոնյան