Հրաման
23.08.2016թ.
2016թ. օգոստոսի 24-ին, ժամը՝ 10.00-16.00, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից կրթահամալիրում կազմակերպվում է «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրով մանկավարժների վերապատրաստում: Այդ նպատակով.
- վերապատրաստման կազմակերպման համար հատկացնել կրթահամալիրի Մայր դպրոցի՝ Ավագ դպրոցի ընթերցասրահը.
- ընդունել ի գիտություն վերապատրաստման ներկայացրած ծրագիրը. mskh.am-ում հրապարակել ծրագիրը.
- հաստատել վերապատրաստման կազմակերպման՝ կրթահամալիրի կողմից պատասխանատուների ցուցակը.
- կրթահամալիրի տնօրենի ներկայացուցիչ՝ դասավանդողներ Վանիկ Գաբրիելյան, Վանուհի Բաղմանյան
- տարածքի հիգիենիկ մաքրության-խնամքի համար՝ Գայանե Գայֆաջյան.
- տեխնիկական ապահովման և սպասարկման համար՝ թվային միջոցների սպասարկման մասնագետ՝ Սեն Միքայելյան
- լուսաբանման համար՝ «Սեբաստացի» TV, «Սուրհանդակ» ռադիո (պատասխանատու` Անի Սարգսյան, Հասմիկ Ղազարյան):
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան