• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
19.08.2016թ.

Ամառային ռազմա-մարզական խաղերի կազմակերպման նպատակով կազմակերպել 9-12-րդ դասարանների սովորողների Ավագ դպրոցի մուտքի ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Էմանուել Ագջոյանին, Գոհար Դանիելյանին, Նելի Փիլոյանին, Միքայել Ղազարյանին, Քրիստինե Սահակյանցին, օգնականներ՝ Ջուլի Սիմոնյանին (շրջանավարտ) և Գառնիկ Ոսկանյանին (աշխատանքի համար դիմող).
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. Էմանուել Ագջոյանի հայտով խմբին տրամադրել հրացաններ, փամփուշտներ, նռնակներ.
  5. խմբի մեկնումը` օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 13:00.
  6. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

1. Հովհաննիսյան Էմիլ
2. Ասատրյան Սիրանուշ
3. Դավթյան Սաբինա Հովհաննեսի
4. Գևորգյան Դավիթ
5. Նազարեթյան Արշամ
6. Նիկոլյան Գարեգին
7. Դավթյան Գագիկ
8. Կարապետյան Զոյա
9. Իսահակյան Վալերի
10. Ավթանդիլյան Անի
11. Ավետիսյան Գագիկ
12. Մովսիսյան Էդուարդ
13. Մկրտչյան Մարտին
14. Գասպարյան Արսեն
15. Դանիելյան Տիգրան
16. Ներսեսյան  Էրիկա
17. Բոշյան Մանե
18. Տեր-Պետրոսյան Դավիթ
19. Գասպարյան  Արմինե
20. Գևորգյան Անի
21. Գևորգյան Մանե
22. Սարգսյան Հովհաննես
23. Կարապետյան Նարեկ

Հավելված 2

Ծրագիր
«Ժայռ» ռազմամարզական, վրանային ճամբար
Օգոստոսի 21-24

Օգոստոսի 21 

11.00 մեկնում մայր դպրոցի մոտից
13.00. ժամանում
13.00-13.30 տեղավորում
13.30-14.00 ճաշ
14.00-15.00 տեղանքի ծանոթացում, նաև քարտեզով ինքնաբացահայտման համար, անվտանգության դասեր
15.00-16.00 լող
16.00-18.00 ուսումնական նռնակների նետում, առաջին բուժօգնության պարապմունքներ
19.00-19.45 ընթրիք
20.00-22.00 երաժշտական ժամ, օրվա ամփոփում
22.00-22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օգոստոսի  22

8.00-9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00-9.30  հիգիենայի ժամ
9.30-10.00 նախաճաշ
10.00-12.00 առաջին բուժօգնության դասընթաց
13.00-14.00 ճաշ
14.30-16.30 հյուրերի ընդունում, ռազմամարզական ճամբարի ներկայացում, ցուցադրական պարապմունքներ
16.30-17.30 լող
18.00-19.00 շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ
19.00-20.00 ընթրիք
20.00-22:00 խաղ-մրցույթ
22.00-22:30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օգոստոսի  23

8.00-8.30 հիգիենայի ժամ
8.30-9.00 նախաճաշ
9.00-13.00  բարձունքի հաղթահարում
13.00-14.00 ճաշ
14.00-15.00 հանգիստ
15.00-16.00 լող
16.00-18.00 առաջին բուժօգնության դասընթաց
18.00-19.00 շրջակա միջավայրի բարելավման աշժխատանքներ
19.00-20.00 ընթրիք
20.00-22.00 երգ, պար
22.00-22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օգոստոսի  24

8.00-9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00-9.30 հիգիենայի ժամ
9.30-10.00 նախաճաշ
10.00-11.00 ճամբարի հավաքում
11.00 մեկնում
13.00 ժամանում Երևան