ՀՐԱՄԱՆ N 16-195
29.03.2016թ.
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա գարնանային ռազմա-մարզական խաղերը կազմակերպելու նպատակով.
- խաղերի կազմակերպման պատասխանատու համարել ռազմա-մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար Ալեքսան Մինասյանին.
- հաստատել խաղերի ծրագիրը և աշխատակարգը (հավելված).
- խաղերն անցկացվում են կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում մարտի 30-ին, մարտի 31-ին, ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-15։30.
- խաղերի պաշտոնական բացումը մարտի 30-ին՝ ժամը 15֊։15-16։15, փակումը-արդյունքների հրապարակումը՝ ապրիլի 1-ի մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքին՝ ժամը 15։15-16։15։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան