ՀՐԱՄԱՆ N 16-064
16.02.2016թ.
Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին, դասավանդող Հասմիկ Նալբանդյանին, Միջին դպրոցի սովորողներ Լիդիա և Միքայել Կամենդատյաններին թույլատրել 2016թ. փետրվարի 17-ին, ժամը՝ 10.30-18.00-ից, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» խորագրով համաժողովին: Այդ ժամերին Մարթա Ասատրյանի և Հասմիկ Նալբանդյանի բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը։
Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին՝ կատարել փոփոխություն Լիդիա և Միքայել Կամենդատյանների անհատական պլանում, համաժողովին մասնակցությունը դիտել որպես ուսումնական աշխատանք:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան