• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն

-Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ, - ասել է Վիլյամ Սարոյանը: Հետո ավելացրել. - Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:

Վիլյամ Սարոյան կարդում են բոլորը՝ չորրորդ (եթե ոչ երրորդ) դասարանցիներից սկսած մինչև խոր ծերություն: Ինչո՞ւ: Որովհետև աշխարհը չար է, իսկ մարդիկ մի քիչ բարություն են ուզում: Ուրիշին երջանկացնելու համար շատ բան պետք չէ, պարզապես ժպտացեք ճամփեզրին նարինջներ վաճառող տղային: Իսկ եթե ժպտալ չգիտեք, եթե միայն մեծ-մեծ խոսել գիտեք, ավելի լավ է արտասանեք «Ճառ մարդկային քթի մասին», այդ դեպքում գոնե ուրիշները կժպտան: Կյանքն իհարկե կատակերգություն չէ, բայց հոգու տխրությունը ամենից լավ ժպիտն է արտահայտում: 

Որտեղի՞ց այսքան փիլիսոփայություն: Երկու բառ՝ Վիլյամ Սարոյան, իսկապես հայ գրող: