• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ:
   Վալդեմար Ժորժ,
   արվեստաբան (Ֆրանսիա)

Պատվո վճարը, այ սա լավ է ասված: Եվրոպան մեծարում է Պիկասսոյին, Դալիին, Ռոտկոյին: Եվրոպան մեծարում է Երվանդ Քոչարին նաև: Իսկ մե՞նք՝ հայե՞րս: 
Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է», - ասել է Երվանդ Քոչարը:
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Վարպետը մեզ է ժառանգել իր տաղանդը, իր ստեղծագործությունը, իրեն: Արդյո՞ք մեծ հույսեր չի կապում մեզ հետ և մեծ սպասելիքներ չունի հենց մեզանից:
Ինչևէ, այսպես երկար կարելի է փիլիսոփայել, բայց միայն երվանդքոչարյան մեդիափաթեթին ծանոթանալուց հետո: