• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղորդակցական Ֆրանսերեն

Սեպտեմբեր-դեկտեմբեր   ամիսների   հաշվետվություն

Լեզվի  միջոցով են  նյութականանում  ու  սերնդից  սերունդ  փոխանցվում  ազգային  մշակույթի  և  ազգային  մտածողության  յուրահատկությունները:Լեզուն է, որ  ապահովում է  լիարժեք   հաղորդակցություն.  օտար լեզուների  գործնական տիրապետումը                       շատ  կարևոր  է միջազգային  հաղորդակցման  համար  :

Օտար  լեզվի դասավանդումը  արդյունավետ  դարձնելու  համար  պետք է  ուսուցանվող   լեզուն  դիտարկվի  ոչ թե որպես  քերականական      կանոնների  ու  լեզվական  կառույցների  խիստ  համակարգ, այլև, նախ և առաջ  կենդանի  հաղորդակցման  միջոց:

Ես, դասավանդելով  հաղորդակցական  ֆրանսերեն , հիմնական  շեշտը   դրել եմ  «հաղորդակցական  հմտությունների »ուսուցանման  վրա, իսկ  քերականությունը  սովորեցրել եմ  այնքան.  որքան , որ  անհրաժեշտ է  հաղորդակցություն  ապահովելու  համար: Կարծում եմ, որ  քերականական  կանոնների  իմացությունը  անօգուտ է, եթե  մարդ  չի  կարողանում  դրանք  խոսքում  կիրառել: Այսինքն`  իմ առջև  խնդիր  եմ  դրել  աշակերտների  մեջ  զարգացնել  խոսքաստեղծման   ունակություններ:Ես  դասավանդման  ընթացքում  օգտվել եմ  ժամանակակից  ինտերակտիվ  մեթոդներից [իհարկե, որոշ  չափով  հավատարիմ  մնալով  ավանդական մեթոդին],  որոնք  նպաստում են  սովորողների մոտ  կարդալու,գրելու, մտածելու,  խոսելու  ունակությունների  զարգացմանը:

Ֆրանսրենի  յուրացումը  էլ ավելի  արդյունավետ  դարձնելու  համար  փորձել եմ  ստեղծել  հետաքրքիր  հաղորդակցական  մթնոլորտ` թիմային  աշխատանք  կատարելով:Թիմային  աշխատանքը  հնարավորություն է տալիս  սովորողին «լսողից» անցնելու   «կատարողի» :Դասավանդման  ընթացքում ուշադրությունս  կենտրոնացրել եմ  նաև  ընթերցանության   վրա, քանի որ ընթերցանությունը  հաղորդակցական  խնդիրներ  լուծելու  նպատակ է հետապնդում, իսկ ընթերցածն  հասկանալն էլ  հաղորդակցական  ակտի  իրականացումն է: Մինչև  բուն  ընթեցանությանն  անցնելը , մանրամասն    բացատրել եմ   նոր  նյութը [քերականական  երևույթներ, նոր  բառեր  ու  բառակապակցություններ ] բովանդակությունը մատչելի դարձնելու համար: Հանձնարարել եմ տնային  առաջադրանքներ քննարկված  նյութերի  վերաբերյալ  [ստուգել եմ էլեկտրոնային տարբերակով]:

Դասավանդման  ընթացքում  լեզվակիրների  ու  նրանց  մշակույթի  հետ  անմիջական  շփման  բացը  փորձել եմ լրացնել    ժամանակակից  տեխնիկական  միջոցներով [ինտերնետ, տեսաժապավեններ,  սկավառակներ ....] : Ընտրել եմ  այնպիսի  ֆիլմեր  որոնք  արդիական են  և  համապատասխանում են  աշակերտների  հետաքրքրություններին: Եթե  թեման  հետաքրքիր է, ապա  քննարկումը  հեռու չէ: Ֆիլմի  դիտման  ժամանակ  մանրակրկիտ  աշխատել եմ  բառապաշարի հետ, աշակերտների  ուշադրությունը   հրավիրել  եմ  հին ու  նոր  լեզվական  երևույթների վրա: Սովորեցրել եմ  նաև  երգեր: Մասնակցել ենք  Մեդիաուրբաթին  Champs  Elisées երգով:

Դասավանդման  ընթացքում  կազմակերպել  եմ  ֆրաներեն լեզվով  խաղեր: Այս  խաղերը      նպատակ ունեն  սովորեցնելու   առօրյա  գործածության բառերն ու  արտահայտությունները: Քանի որ  աշակերտներս  սկսնակներ են  կազմակերպել եմ`

  • տառաճանաչությանը  նպաստող  խաղեր
  • ընթերցանության  կանոնները  յուրացնելու  խաղեր
  • ճիշտ  արտասանությանը  նպաստող  խաղեր
  • երկխոսություն  խաղի տեսքով

Գնահատումը  կատարում եմ հետևյալ  ենթաբաժիններով`

  1. գրավոր-2 բալ
  2. բանավոր-2 բալ
  3. ստեղծագործական-2 բալ
  4. տնային  առաջադրանք-2 բալ
  5. խաղեր-2 բալ

Ոսուցման  գործընթացը   ընթացել է  արդյունավետ`  շնորհիվ  հագեցած լսարանային և  տեխնիկական  պայմանների: