• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջ սովորույթների հմտությունների զարգացումը երեխաների մոտ

 

Փորձեք  բառացի  բացատրել  երեխային  առողջ  սովորությունների  կարևորությունը  և  անշուշտ  նա  չի  լսի  ձեզ: Բայց  եթե  դուք  նրա  հետ  կատարեք մի    քանի պարզ փորձարարություն,ապա  փոքրիկը  իրոք կհասկանա, թե  ինչու է  այդքան  կարևոր  լվանալ  ձեռքերը  և  կապել  անվտանգության  ամրագոտիները:

 

ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ ԼՎԱՆԱԼ ՁԵՌՔԵՐԸ

Ցանեք  երեխայի  թաց  ձեռքերի  վրա  մի  պտղունց  գունավոր  փայլեր  և խնդրեք  նրան  շփել  ձեռքերի ափերը, մինչև  փայլերը  չկպչեն  նրա  թաթիկներին: Հետո  խնդրեք  երեխային  բռնել  ձեր  ձեռքը, բացել դուռը, խաղալ  խաղալիքներով: Ցույց  տվեք  նրան միկրոբների  հետքերը, որոոնք  նա  թողնում է  իր հետևից: Իսկ  այժմ  խնդրեք  մանկիկին  լվանալ  ջրով առանց  օճառի  և  նրա  ուշադրությունը  հրավիրեք  այն բանի  վրա, թե  ինչքան  քիչ փայլեր  նրան  հաջողվեց լվալ: Այդպես  նա  կհասկանա, որ  իրեն  պետք  կգա շատ  տաք  ջուր  և օճառ, որպեսզի  իսկապես  լվանա ձեռքերը:

Նույնիսկ  եթե  դու  նրանց  չես  տեսնում, միկրոբները կպչում են  քո  ձեռքերի  ափերին  և  ընկնում  ամեն  ինչի  վրա, ինչին  դու  կպչում ես, այնպես  ինչպես  այս փայլերը: Բայց  փայլերից  ոչ  մի  վնաս  չկա, իսկ միկրոբներից  կարելի է  հիվանդանալ: Ահա  թե  ինչու է այդքան  կարևոր  խնամքով  լվանալ  ձեռքերը:

 թարգմանությունը` ռուսերենից, журнал ,,Счастливые родители,, ,рубрика ,,родительская практика,,.

      Քոլեջի առաջին  կուրսիուսանող`  ՕլյաՄանդալյան

      ղեկավար`բժիշկ-առողջագետՆելլիԱյվազյան