• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

 

Հազարավոր  մարդիկ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում  վնասում  են մկանները,  հոդերը,  ոսկրերը։  Այս վնասվածքները հիմնականում  անփութությանեւ անզգույշշարժումների հետեւանք են։Ոսկրամկանային  համակարգիվնասվածքներն  են՝  կոտրվածքը,  հոդախախտը,  կապանների,  մկանների  եւ  ջլերիձգումն  ու  պատռումը։           
   Կոտրվածքը ոսկրի ամբողջականության եւ անընդհատության  խախտումն է։Ուժեղ  հարվածը,  անհաջող  ընկնելը,  ոլորումները  եւ մկանների  ուժեղ կծկումներըկարող են կոտրվածքի  պատճառ  հանդիսանալ։  Հոդախախտը հոդը  կազմողոսկրերի՝  միմյանց նկատմամբ  կայուն տեղաշարժն  է  հոդի  շարժման առանցքինկատմամբ։  Մկանների  ու ջլերի վնասվածքների  պատճառկարող են  դառնալ մեծուժի  ազդեցությունը  կամ  հանկարծակի անհաջող  շարժումը,  օրինակ՝ անզգույշքայլելիս    ոտքի   ոլորումը։   
   Բոլոր ոսկրամկանային  վնասվածքների  ժամանակ տուժածը գանգատվում  էցավից,  որն  ուժեղանում է վնասված  հատվածը շարժելիս։ Տուժածը կարող  է ասել ձեզ,  որ ընդհանրապես չի կարող շարժել  վերջույթը։  Վնասված մասի  մաշկի գույնը փոխվում  է եւ  այտուցվում։ Այտուցը կարող է զարգանալվնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար։Սկզբնական շրջանումմաշկը կարմրում է,  որոշ ժամանակ անց  այն  դառնում  է մուգ կարմիր կամմանուշակագույն,  առաջանում է կապտուկ։  Հնարավոր է,   որ լինի  վնասված  մասի  ձեւի  փոփոխություն  :                                                                                                                
   Ոսկրամկանային  բոլոր վնասվածքների  դեպքում  ցուցաբերվող  առաջինօգնությունըհիմնականումնույննէ։   Օգնեք տուժածին  հարմար  դիրք  ընդունել։ Սովորաբար տուժածն  ինքը  վնասված վերջույթը պահում  է  իրեն ամենահարմար դիրքում։ Հանգստացրեքտուժածին։   Սառեցրեք վնասված  մասը՝  դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։Վնասված մասի սառեցումը նպաստում է  ներքին արյունահոսության,  այտուցի եւ ցավի նվազեցմանը։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների ժամանականհրաժեշտ է  տեղադրել  սառը թրջոցներ կամ սառցապարկ,  բացառությամբ բաց կոտրվածքի։  Մաշկի  եւ սառցապարկի միջեւ միշտ դրեք որեւէսրբիչ կամգործվածքի  կտոր։Սառույցը  դրեք յուրաքանչյուր  ժամը մեկ 15  րոպեով՝ 24 - 48  ժ ամվա  ընթացքում։
  

                                                                           Բժիշկ-առողջագետ` Նելլի Այվազյան