Սեպտեմբերի 28-ին Հայաստանյայց եկեղեցին տոնում է Վարագա խաչի տոնը: Վարագա խաչի տոնը խաչին նվիրված զուտ ազգային տոն է, տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Նվիրված է Վարագա լեռան վրա սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն:
Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Երեկոյան պատվանդանի մեջ դնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով, վրան ցողում վարդաջուր:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ:
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: «Վարդավառ» բառը խեթական ծագում ունի և նույնիսկ խեթերենին մոտ սանսկրիտում այդ բառը գոյություն ունի և նշանակում է ջուր (վարդ) ցողել (վառ):
Մեր եկեղեցին այս տոնը նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ այս տարի հունիսի 24-ին: Նունեն համաքրիստոնեական սուրբ է: Սրբուհուն նվիրված տոներ ունեն հայերը, վրացիները, ռուսները:
Խաչն ունի խորհրդանշական երկու մաս. մեկը ուղղահայաց, մյուսը՝ հորիզոնական, որը ցույց է տալիս դեպի երկինք գնացող և դեպի աշխարհը ծավալվող ճանապարհները: Ըստ սուրբ հայրերի, խաչի խորհուրդը Աստծո և աշխարհի հետ հաշտ ապրելն է:
Ապրիլի 27-ին Հայաստանյայց եկեղեցին տոնում է Կրկնազատիկը: Կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ս. Ավետարանը: