• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկօրյա վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06․04.2018թ.

«Զատիկ - Կանաչ-կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով ս.թ. ապրիլի 7-ին կազմակերպել մեկօրյա վերապատրաստում Բյուրականի մանկապարտեզում: Այդ նպատակով․

  • խմբի համակարգող ճանաչել Նելի Արղությանին.
  • հաստատել վերապատրաստման մասնակիցների ցուցակը (հավելված 1) և ծրագիրը (հավելված 2)․
  • դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել ճամփորդության մասնակիցների փոխարինումը ապրիլի 7-ին․
  • մեկնումը՝ ժամը 9։00, Մայր դպրոցի բակից Սպրինտեր 67 DZ 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Լևիկ Պողոսյան (հեռ. 043 55 07 83), վերադարձը՝ մինչև ժամը 17։00.
  • ճանապարհածախսը՝ 20․000 (քսան հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից։

Կրթահամալիրի տնօրեն`                          Ա. Բլեյան

հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Նելի Արղության խմբի ղեկավար
  2. Մարինե Մկրտչյան
  3. Տաթև Սահակյան
  4. Աննա Հայրոյան
  5. Նինա Անտոնյան
  6. Լիլիթ Ավագյան
  7. Գայանե Թորոսյան
  8. Անուշ Ավետիսյան
  9. Լուսինե Պետրոսյան

հավելված 2

Մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» մանկապարտեզում

 

09:00. Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)

10:00. Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական

10:00-11:30. Բարև, ես… մարզական «Ռոդարիական խաղեր».

10:00-11:30. Տեխնոլոգիա. ծիսական տիկնիկների պատրաստում` Ակլատիզ, Ուտիս տատ և զատկածառ.

10:00-11:30. Տեխնոլոգիա. ձուդատարկոցի (դատարկված ձվերի թելերով զարդարում). Զատկախաղեր

10:00-11:30. Ձոն մայրիկին. ես իմ թաղարն ունեմ

11:30-12:00-  Զատկական երգերի փաթեթ,  Ասիկներ, ոտանավորներ

Զատկական ձվախաղեր, խաղեր

12:00-13:00-  Հավաքվում ենք բակում

12:00-13:00.   Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ . պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան

13:00-16:30-Շրջայց -զբոսանք-ընդմիջում

17:00-վերադարձ