• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2017-2018. հայ-վրացական կամուրջների օրացույց

2017թ.
Օգոստոս-սեպտեմբեր

  • Ուսումնական ճամփորդություն՝ Լեգենդի ետևից՝ Աբուլ, Փարվանա լիճ
  • Մասնակցություն Անակլիայի «Ապագայի ճամբարին»
  • Ամառային համերգ Ախալքալաքում. մասնակցութչյուն Կարծախում Ջիվանու թանգարանի տոնախմբությանը
  • Սամցխե-Ջավախքի Վաչիանի մշակույթի տան խումբը կրթահամալիրում. «Բրոյի-բրոյի» հայ-վրացական տոնախմբություն, ճամբար
  • «Նկարում ենք Փիրոսմանի». հայ-վրացական մշակութային նախագիծ, համատեղ ճամփորդություն
  • Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի այցը կրթահամալիր. «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի ամփոփում
  • Հայրենագիտական-արշավախմբային ճամփորդություն Լեգենդի ետևից՝ Թմկաբերդ
  • Թբիլիսիի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում

Հոկտեմբեր-դեկտեմբեր 

  • Հոկտեմբերի 13՝ Հայ-վրացական հանրակրթական կամուրջների համերգ-ներկայացում Գյումրիում. վրացերենի հանրակրթական կենտրոնի բացում
  • Հոկտեմբերի 17-19՝ «Պատանի հնագետ», «Շարունակում ենք նկարել Փիրոսմանի», «Բրոյի-բրոյի» Թբիլիսիում, Մցխեթում
  • Հոկտեմբերի 13-15՝ բարձունքի համատեղ նվաճում Սամցխե-Ջավախքում
  • Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3՝ միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական ճամբար Երևանում
  • Նոյեմբերի 5-9՝ Թբիլիսիի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման երկրորդ փուլ
    Հեղինակային կրթական ծրագրի պաշտոնական ներկայացում Թբիլիսիում. «Ուսումնական աշուն Թբիլիսիում» նախագիծ
  • Նոյեմբերի 13-18՝ «Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոն

2018թ.

  • Մարտի 26-31՝ վրաց լեզվի փորձառություն Թբիլիսիում
  • Ամենամյա համատեղ Էկո-դաս Թբիլիսիի թ. 98 դպրոցում
  • Ապրիլ՝ «Մոբիլ աղայանական-ռոդարիական թատրոն» Ղազարոս Աղայանի ծննդավայրում՝ Բոլնիսի Խաչեն գյուղում
  • Ապրիլի 9-14՝ հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատես. վրացերենի օրեր կրթահամալիրում
  • Ապրիլի 23-27՝ Հանրակրթական էկոտուր 2018. Գետը համայնքում. նախագծերի, արդյունքների ներկայացում կրթահամալիրում
  • Հունիս՝ «Բանգլադեշյան պլեների» ճամբար, հունիսյան ամենամյա ստուգատես-փառատոներ կրթահամալիրում՝ արտ-միջավայր, թարգմանական, թատերական, կինո-ֆոտո, երաժշտական
  • Հունիսյան ազգագրական փառատոն
  • Հուլիս-օգոստոս՝  միջազգային ուսումնական ճամբարներ Վրաստանում
  • Հայ-վրացական ուսումնական ճամբար Հայաստանում

2017-2018 ուստարվա ամբողջ ընթացքում

  • Վրացի գործիչների հետ հանդիպումներ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում
  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ հեղինակային կրթական ծրագրով
  • «Հանրակրթական կամուրջներ» ծրագրով դպրոցական-դասարանային-խմբային կրթական փոխանակումներ
  • «Հայ-վրացական միասնության պատմական հարթակներ» ուսումնական նախագծեր
  • «Հայերը ժամանակակից Վրաստանում» ուսումնական նախագծեր