• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան օրն է

Կարդացեք գրողի մտքերից.
 
  • Լավագույն միջոցը՝ պարզելու համար, թե կարելի՞ է արդյոք վստահել մեկին, հենց վստահելն է:
  • Մարդուն երկու տարի է հարկավոր, որպեսզի սովորի խոսել, եւ հիսուն տարի` որպեսզի սովորի լռել:
  • Երբ սիրում ես, ուզում ես ինչ-որ բան անել հանուն սիրո, ուզում ես զոհել ինքդ քեզ, ուզում ես ծառայել:
  • Կենդանիների մեջ միայն մարդուն է տրված ծիծաղելու կարողությունը, չնայած նա ամենաքիչ պատճառն ունի ծիծաղելու:
  • Մարդուն հնարավոր է ոչնչացնել, սակայն անհնար է հաղթել:
  • Աշխատանքն ամենակարեւորն է կյանքում: Բոլոր անհարմարություններից, բոլոր դժբախտություններից ազատվելու ելքն աշխատանքի մեջ է:
  • Նա, ով խոնարհեցնում է իր հոգին, ավելի մեծ է, քան նա, ով քաղաքներ է գրավում:
  • Մեծ մոլորություն է ծերունիներին իմաստուն համարելը: Ծերունիներն իմաստուն չեն, նրանք զգուշավոր են:
  • Ինտելեկտուալ մարդը երբեմն հարբում է, որպեսզի ժամանակ անցկացնի սեփական հիմարության հետ: