Հարգելի գործընկերներ, մանկավարժական աշխատողների դպրոցի հունվարի 29-ի պարապմունքներում առաջարկում ենք քննարկել կրթահամալիրի, դպրոցի, ակումբի, խմբի և անհատ սովորողների ուսումնական գործունեության գնահատման հարցը։ Ներքին և արտաքին գնահատման արդյունքները որքա՞ն են առարկայական, արդարացի, այդ գործունեությունը որքա՞ն է իրավական։ Ինչպե՞ս են գնահատումը, այդ թվում՝ դպրոցների վարկանիշավորումը, աջակցում հանրակրթության որակի բարելավմանը, դպրոցների զարգացմանը, հասարակական առաջընթացին, լուծում օրենքով իրենց վրա դրված խնդիրները։ Գնահատման-վարկանիշավորման վերաբերյալ հարցադրումներ արել է կրթահամալիրի տնօրենը 1in.am-ի «Վարկանիշավորման ազգային համակարգը վտանգավոր գործիք է դպրոցների համար» նյութում։
Քննարկումը նախապատրաստելու համար վարողներին՝ կրթական ծրագրերի ղեկավարներին առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ փաստաթղերին, ցանկը լրացնել կարևոր համարվող այլ փաստաթղթերով, դրանից առանձնացնել և մինչև շաբաթվա վերջը քննարկման մասնակիցներին առաջարկել ընտրված հատվածներ, հրապարակել քննարկման աշխատակարգը։