• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴիջիԹեք Էքսպոն Մերգելյան ինստիտուտում

 

Այսօր ԴիջիԹեք Էքսպոյի երկրորդ օրն էր: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, գնացել էի: Սկզբում գրանցվեցինք ու անցանք առաջ: Մոտեցանք մեր տաղավարին, որը մարդաշատ էր: Բոլորին շատ էր հետաքրքրում պլանետարիումը: Նաև հարցնում էին էլեկտրոնային գրիչների ու գրատախտակի մասին: Իսկ մենք վերցրեցինք բաջերը ու սկսեցինք շրջել տաղավարներով,գրքեր նվիրել:Այնուհետև սկսվեց երեկվա մեր Flash Mobi տրամաբանական շարունակութունը:Բոլորը հիացած մեզ էին նայում ,լուսանկարում:Ծանոթացանք տարբեր տաղավարների հետ: Այս անգամ Օրանժ բջջային օպերատորի տաղավարին էլ հանդիպեցինք:Նրանք պատրաստել էին իրենց երեք՝ դելֆին, թիթեռ և պանտերա, սակագնային պլանների թխվածքաբլիթները: Առաջին հարկում գերակշռում էին ռոբոտները, ամեն տարի նորերն են այստեղ ներկայացվում: Որոշ կազմակերպություններ արդեն ծանոթ էին ինձ, նրանց աշխատանքին ծանոթացել էի անցած տարիների ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Բեկոն>> ընկերությանը՝ հյուրասիրության համար:
Իսկ վերջում ավելացնեմ,,որ մեր տաղավարն ամենագունեղն էր,ամենաուրախը,ամենանորարարը: