• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեք Էքսպո 2012-ում էինք...

Քիչ առաջ վերադարձա Դիջիտեք Էքսպո 2012-ից: Որոշեցի պատմել, թե ինչ էր կատարվում այնտեղ:

Այս անգամ ամեն ինչ ավելի հետաքրքիր էր: Տեղ հասանք, հագանք կրթահամալիրային վերնաշապիկներ: Հետո ես ու Միդոյան Արարատը սկսեցինք շրջել տաղավարներով, ծանոթանալ, տեղեկատվական թերթիկներ բաժանել: Փորձեմ մի քանի տաղավարներ առանձնացնել:

Նախ ես սկսեցի սիրել Unicompը: Ինչո՞ւ: Որովհետև թխվածքներ ու խնձորներ կային, որոնցից կարող էինք օգտվել: X-TECH-ն էլ փուչիկներ էր բաժանում: Այսինքն՝ մեզ համար էլի լավն էին: Ծանոթացա նոր ընկերությունների հետ, տեղեկացա նրանց գործունեության մասին: Ինձ համար նոր հայտնագործություն՝ Samsung SmartTV: Եթե չգիտեք, թե ինչ է նշանակում, google-ը կօգնի: Ներկայացնողները ճապոնացիներ էին, ովքեր խոսում էին անգլերեն:
Հանդիպեցինք նաև մարդկանց, ում հետ ծանոթացել էինք անցած Էքսպոյի ժամանակ:
Մեր տաղավարով էլ շատ են հետաքրքրվումՀիմնականում Տիեզերք ակումբի աշխատանքներով ու գործունեությամբ: Մենք էլ հետաքրքրվողներին ներկայանում ենք մեր կրթահամալիրը, ծանոթացնում աշխատանքներին:  Պլանետարիումը… բոլորը ուզում են տեսնել, թե ինչ կա ներսում: Պապիկներ, տատիկներ, երիտասարդներ ու երեխաներ: Բոլորը հետաքրքրված էին պլանետարիումով:
Մոռացա ասել՝ ես ու Վահեն էնտեղ գտանք Սթիվ Ջոբսի  նմանակին: Ախր, շատ նման էր…
Հիմա էլ երկրորդ խումբն է էնտեղ: Սպասում ենք երկրորդ խմբի նորություններին: