Այսօր մայրիկիս օգնությամբ անցկացրեցի փոքրիկ հարցում և իմացա, որ վանաձորյան մեր բակի 14 երեխաներից 8-ը (ընտանիք) տանը ունի նոթբուք կամ նեթբուք, 2-ը` p-4 մակնիշի համակարգիչ. օլգայերենով ասած` կոմունիկ: Բոլորն էլ օգտվում են ինտերնետից: Նրանցից 4-ը ունի թվային ֆոտոխցիկ, իսկ 2-ը` նաև տեսախցիկ: Ձայնագրիչ ոչ ոք չուներ: Ափսոս, որ մայրիկս էլ իր հետ ձայնագրիչ չէր բերել. միասին կլսեինք հարցումներս:
Իմացանք նաև, որ նրանցից 6-ը նեթբուք ձեռք է բերել վերջին մեկ տարում` օգտվելով Բիլայն ընկերության կողմից ապառիկ տրամադրվող համակարգիչների ծրագրից (երկու տարվա պայմանագրով բաժանորդն օգտվում է ընկերության տրամադրած ինտերնետ ծառայությունից` ամսական վճարելով ութ հազար դրամ, որը իր մեջ ներառում է նաև համակարգչի արժեքը):