• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ արհեստագործական դպրոց: 2011-2012 ուստարվա շրջանավարտներ: Ուսումնասիրության արդյունքներ:

Ուսումնասիրությանը մասնակցել է Արհեստագործական ավագ դպրոցի` 72 սովորող (100%):

Սովորողների 54,1%-ը(մարդ 39) մասնակցել է պետական որակավորման ստուգումներին. զարդակիրառական արվեստ մասնագիտությամբ՝ 11,1%-ը (8 մարդ.  ոսկերիչ-զարդագործի՝ 6 մարդ + կարի և մոդելավորման խորացված ուսուցման` 2 մարդ), վարսավիրակաարվես մասնագիտությամբ`18%-ը (13մարդ. վարսավիր– դիմահարդարի խորացված ուսուցում), hասարակական սնունդ մասնագիտությամբ՝ 13,8 %-ը(10մարդ. խոհարարի, սննդի կազմակեպման խորացված ուսուցում), համակարգիչների շահագործում մասնագիտությամբ` 8,3%-ը (6մարդ. համակարգիչների շահագործման  և էլեկտրոնիկայի խորացված ուսուցում), hարդարման շինարարական աշխատանքների իրականացում մասնագիտությամբ` 2,7%-ը (2 մարդ. հարդարման շինարարարական շխատանքների խորացված ուսուցում):

Այն հարցին,թե ուսումնառության ընթացքում սովորած արհեստից ունեցել ենորևէ արտադրանք (աշխատել են, գումար են վաստակել, ցուցահանդես են կազմակերպել կամ իրենց աշխատանքներով մասնակցել են ցուցադրության) 43%-ը (31 մարդ) տվել է դրական պատասխան: Սովորողներից 15,3%-ը(11 մարդ), նշել է, որ իր մասնագիտությամբ աշխատել է և գումար է վարստակել(խոհարար՝7, շինարար` 2, համակարգիչների շահագործում` 1, վարսահարդարում` 1): Սովորողներից19,4%–ը(14 մարդ) նշելէ, որիր աշխատանքներով մասնակցել է կրթահամալիրում կազմակերպված ցուցադրությունների, ոսկերիչների 4,1%-ը(3 մարդ) նշելէ, որ մասնակցելէ ցուցահանդես-վաճառքների, 4,1%-ը(3 մարդ)՝ վարսահարդարման ցուցադրություններին, 2,7%-ը(2 մարդ)  պոդիումների ժամանակ մասնակիցների մազերի հարդարուման աշխատանքների, 1,4%-ն էլ(1 մարդ) նշե լէ, որ իր կարած հագուստներնն  է ցուցադրել:

Այն հարցին,թե ինչով են պատրաստվում զբաղվել դպրոցն ավարտելուց հետո, սովորողներից 19,4%-ը(14 մարդ) նշել է, որ աշխատում է և շարունակելու է աշխատել, որոնցից իր մասնագիտությամբ աշխատում է 7%-ը(5 մարդ), ԲՈՒՀ ընդունվել է 4,1%-ը(3 մարդ), մրցույթից դուրս է մնացել դիմորդների 1,4%-ը(1 մարդ),  12,5%-ը(9 մարդ)` մեկնումէ ծառայության, կփորձի աշխատանք գտնել՝ 13,8%-ը(10 մարդ), 20,8%-ը(15 մարդ)  նշել է, որ կշարունկի ուսումը որևէ այլ ուսումնական հաստատությունում, 2,7%-ը(2 մարդ) նշելէ, որ  կշարունակի զբաղվել սպորտով, 2,7%-ը(2 մարդ) նշե լէ, որ մեկնելու է արտերկիր: Դժվարացել է պատասխանել՝ 22,2%-ը(16 մարդ):

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, որ բուհական պատրաստության ռեպետիտորական խմբերում ընդգրկված է ավագ արհեստագործական դպրոցի  սովորողների 7%-ը (5 մարդ):

Այն հարցին, թե որքան ժամանակ են պարապել կրկնուսույցի մոտ՝ սովորողները նշել են. 4 ամսից մինչև 2 տարի: 2 տարի պարապողներ՝ 1,4 %-ը(1 մարդ), 1 տարի ամիս նշել է՝ 1,4%-ը(1մարդ),  4-ից 5 ամիս՝ 1,4%-ը(1 մարդ), այլ պատասխան է տվել 2,7%-ը  (2 մարդ. պարապել եմ մի քանի տարի, պարապել եմ ընդհատումներով):   

Այն հարցին, թե որքան են վճարել, կրկնուսույցի մոտ պարապելիս,  սովորողները չեն պատասխանել:

Ուսումնասիրել և վերլուծել ենք նաև քննությունների արդյունքները. (քննությունների գնահատումը՝առավելագույնը20 միավոր է, իսկ տարեկան գնահատումը՝ 10):

Ավարտական քննությունների և տարեկան գնահատման արդյունքների միչև էական տարբերություններ չկան.  իսկ ավարտական քննությունների արդյունքների միջինը՝ 8,6 միավոր է, իսկ նույն առարկաներից տարեկան գնահատումների միջինը՝ 4,5 միավոր: Ցուցանիշները ցույց են տալիս, որ սովորողների քննական և տարեկան  գնահատման արդյունքները օրինաչափ են և օբյեկտիվ:

Սովորողներից միասնական քննությունների մասնակցել է4,1%-ը (3 մարդ), հանձնել  է 6 քննություն. քիմիա` 1 (16 միավոր), կենսաբանություն` 1(19 միավոր), ֆիզիկա՝ 1(14  միավոր), hայոց լեզու և գրականություն՝ 1(14 միավոր), մաթեմատիկա՝ 1(17 միավոր), պատմություն՝ 1(11 միավոր):

ԲՈՒՀ ընդունվել է 4,1%-ը (3 մարդ). ԵՊՃՀ (էներգետիկայի ֆամուլտետ, անվճար համակարգ)՝ 1,4%-ը(1 մարդ), ԵՊՀ (կենսաքիմիական ֆակուլտետ, վճարովի համակարգ) 1,4%-ը(1 մարդ), Սլավոնական համալսարան (վճարովի համակարգ)՝ 1,4%-ը(1 մարդ),  կանցնի որևէ ԲՈւՀ-ում հեռակա ուսուցման՝ 1,4%-ը(1 մարդ)մրցույթից դուրս է մնացել դիմորդների 1,4%-ը(1 մարդ):