• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ինչպե՞ս եմ կազմակերպելու ուսուցումս 12-րդ դասարանում»: Ավագ դպրոց վարժարան, 11-դասարան: Ուսումնասիրության արդյունքներ:

Կրթահամալիրի գնահատման ծառայությունը մայիս ամսին տնօրինության պատվերով անցկացրել է ուսումնաիրություն, որին մասնակել են կրթահամալիրի ավագ դպրոցի11-րդ դասարնների սովորողներ:

Արդյունքներրը կուղղվեն 12-րդ դասարանում ուսուցումն ավելի արդյունքվետ դարձնելուն: Հարցմանը մասնկցել է ավագ դպրոց-վարժարանի սովորողների 64 %-ը՝ (75 -ից 48-ը):

Ուսումնասիրության ընթացքում փորձել ենք պարզել՝ սովրողները  մասնագիտորեն կողմնորոշվա՞ծ են, թե՝ ոչ,  ինչպե՞ս են պատրաստվում  կազմակերպել իրեց ուսուցումը 12-րդ դասարանում և ի՞նչ կարծիք ունեք12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման նոր ձևի մասին:

Ուսումնասիրության արդյունքներ (կան հարցեր, որոնց սովորողները տվել են մեկ և ավելի պատասխան):

Ինչո՞վ են պատրաստվում զբաղվել դպրոցն ավարտելուց  հետո հարցին սովորողները պատասխանում են.  դիմելու եմ ԲՈւՀ՝ 62,5% (30 մարդ), որից ԵՊՀ` 41,6% (20 մարդ), Տնտեսագիտական համալսարան`10,4% (5 մարդ), Ճարտարագիտական համալսարան` 2,1% (1 մարդ), Սլավոնական համալսարան` 2,1%  (1 մարդ),  Եվրոպական համալսարան՝  2,1% (1 մարդ),  Երաժշտական կոնսերվատորիա` 2,1%   (1 մարդ) ԲՈւՀ, բայց չեմ որոշել որտեղ՝ 2,1%  (1 մարդ), Օդաչուների պատրաստման ուսումնարան (Ульяновское высшее авиационное училище ГА, летная эксплутация)՝ 2,1% (1 մարդ), դեռ չի  որոշել 27,1%-ը (13 մարդ),  hարցին չի պատասխանել 8,3%-ը (4 մարդ):

Ի՞նչ կարծիք ունեն 11-րդ դասարանում ուսուցման կազմակերպման մասին:

Սովորողները որպես առավելություն առանձնացնում են. խորացված ուսուցումը՝ լավ է, որ կան խորացված ուսուցմամբ դասընթացներ. դրանք օգնում են մասնագիտանալ ընտրածդ մասնագիտության մեջ՝14,6% (7 մարդ), լավ է, որ ընտարած մասնագիտական առարկաի ժամերը շատ են`12,5%  (6 մարդ), 4,2% -ը (2 մարդ) կարևորել է Wi-Fi կապի առկայությունը կրթահամալիրում, 4,2%-ը (2 մարդ) ուսումնական ճամփորդությունները, մեդիակրթությունը՝ 2,1%-ը  (1 մարդ), ըստ ցանկության երեք օտար լեզուների ուսուցումը՝  2,1% -ը(1 մարդ), ակումբային գործունեությունը՝ 2,1%-ը  (1 մարդ): 10,4% -ը (5 մարդ) նշում է, որ ամենինչ լավ է, 45,8%-ը (22 մարդ)՝ առավելություններ չկան, այլ պատասխան է տվել 12,5%-ը (6 մարդ):

Որպես բացթողում առանձնացնում են այն, որ նախորդ ուստարում դասացուցակը կայուն չէր, անընդհատ փոփոխվելու պատճառով անհարմանրություններ էին առաջանում՝12,5%  (6 մարդ), 8,3%-ը (4 մարդ) նշում է, որ անհարմարություն էր առաջացնում նաև  ուսուցիչների հաճախ փոխվելը, դրա հետ նաև ծրագրերի փոխվելը, 2,1%-ը (1 մարդ)՝ կրթահամալիրում հաճախ կազմակերպվող միջոցառումները: 68,8%-ը (33 մարդ) նշել է, որ բացթողում չկա, այլ պատասխան է տվել 8,3%-ը  (4 մարդ),  հարցին չի պատասխանել  8,3% -ը  (4 մարդ):

Որպես առաջարկություն նշում են, որ կուզենային՝ ինչպես այս տարվա շրջանավարտները, իրենք էլ  սովորերին անհատական դասացուցակով՝ 6,3% (3 մարդ), դասացուցակը կյուն լիներ՝ 4,2%  (2 մարդ),  ծրագրավողողի խորացված ուսուցման դասընթացում ավելացնել գծագրություն՝ 2,1% (1 մարդ), 87,6%-ը (42 մարդ) չունի առաջարկներ:

Ի՞նչ կարծիք ունեն 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման նոր ձևի մասին հարցին սովորողները որպես  առավելություն նշում են՝ լավ է, որ անհատական դասացուցակի առկայությամբ, նախընտրածդ առարկան կարող ես ընտրել ուզած ժամաքանակով՝ 25% (12 մարդ),  ուսուցման նոր կազմակերպումը հնարավորություն է տալիս մասնագիտական առարկաները խորը ուսումնասիել՝ 10,4% (5 մարդ),  33,3%-ը (16 մարդ) պատասխանում է, որ  ամեն բան լավ է, 4,2%-ը (2 մարդ)՝ ուսուցման կազմակերպման ճիշտ ձև է: 2,1%-ը (1 մարդ) նշում է, որ առավելություն չկա, դժվարացել է պատասխանել՝ 10,4%-ը (5 մարդ), այլ պատասխան է տվել՝  8,3%-ը   (4 մարդ), հարցին չի պատասխանել՝ 6,3%-ը  (3 մարդ):

Որպես բացթողում նշում են՝ կարծում եմ բացթողումն այն է, որ սովորողը չի ընտրում իր ուսուցչին` 6,3% (3 մարդ), դասացուցակը միասնական չի` 4,2%  (2 մարդ), դասացուցակային անհրմարությունները (մասնագիտական ժամերը սկզբում լինեն)՝ 4,2%  (2 մարդ), բացթողումներ չկան՝ 56,3% (27 մարդ), 2,1%-ն էլ  (1մարդ) պատասխանում է, որ բաթողումների մասին կարող է խոսել միայն 12-րդ դասարանում, դժվարացել է պատասխանել 18,8%-ը  (9 մարդ), հարցին չի պատասխանել 10,4%-ը (5 մարդ):

Որպես առաջարկություն սովորողները առանձնացնում են այն, որ դասացուցակներն ավելի շուտ կազմվեն, որպեսզի ժամանակի կորուստ չլինի` 8,3%  (4 մարդ), 12-րդ դասարանում սովորողներն  իրենք ընտրեն ուսուցչին՝ 8,3%  (4 մարդ):

Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ11-րդ դասարանցիները, իրենց ավագ ընկերների նման, կարևորում են անհատական դասցուցակի առկայությունը, սովորողին տրվող՝ ժամեր ընտրելու հնարավորությունը: Սակայն առանձին դեպքերում սովորողները հակված են միասնական դասացուցակի. «Կնախընտրեի դասացուցակը միասնական լիներ».  չլինի անհատական դասացուցակ այլ՝ միասնական` 4,2% (2 մարդ), անցնենք դասարանային համակարգի՝ 2,1% (1 մարդ): Հարցին դժվարացել է  պատասխանել՝ 6,3%-ը (3 մարդ), այլ պատասխան է տվել`6,3% (3 մարդ), չունի առաջարկներ՝ 66,7%  (32  մարդ):

11-րդ դասարանում բացի ուսումնական պլանով նախատեսված դասերից. զբաղվեում է ինքնակրթությամբ` 58,3%-ը  (28 մարդ), պարապում է կրկնուսույցի մոտ` 14,6%-ը  (7 մարդ), միայն տնային առաջադրանքնեն է կատարում` 6,3%-ը  (3 մարդ), դեռ չի պարապում կրկնուսույցի մոտ՝ 8,3%-ը  (4 մարդ), կարծում է ՝ դեռ շուտ է կրկնուսույցի մոտ պարապելու համար 2,1%-ը  (1 մարդ), այլ պատասխան է տվել 6,3%-ը  (3 մարդ), հարցին չի պատասխնել՝ 4,2%-ը  (2 մարդ):

12-րդ դասարանում ինչպե՞ս են կազմակերպելու իրենց ուսուցումը. բացի անհատական ուսումնական պլանով նախատեսված դասերից

60,4%-ը (29 մարդ) նշում է, որ զբաղվելու է ինքնակրթությամբ, 18,8%-ը  (9 մարդ)՝ պարապելու է կրկնուսույցի մոտ, 6,3%-ը (3 մարդ), պատասխանում է, որ եթե կարիք լինի կպարապի կրկնուսույցի մոտ, դեռ չեմ որոշել` 4,2%-ը (2 մարդ), կախված է նրանից, թե ինչպիսին կլինի 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպումը՝ անհատական ուսուցման դասընթացը, համապատասխան մասնագետները՝ 4,2% (2 մարդ), 6,3%-ն էլ (3 մարդ) նշում է, որ դպրոցի տված գիտելիքները բավարար չեն ԲՈւՀ ընդունվելու համար` ԲՈւՀ-ի պահանջներն այնպիսին են, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու հմնարավոր չի ընդունվել՝  2,1% (1 մարդ), այլպատասխան է տվել  4,2% (2 մարդ), հարցին չի պատասխանել 4,2%-ը (2 մարդ):

Այն հարցին, թե ԲՈւՀ-ական ընդունելություններին ո՞ր առարկաներից են քննություններ հանձնելու՝ սովորողներից 75%-ը (36 մարդ), կողմնորոշված է և նշում է, այն առարկաները, որոնցից ԲՈւՀ-ում պետք է քննություն հանձնի,  դեռ չի որշել` 18,8% -ը (9 մարդ), դժվարացել է  պատասխանել՝ 6,3%-ը (3 մարդ):