Վրացերեն լեզվի դասավանդող`Ռինա Շագինյան:
Վրացերեն կայքի պատասխանատու և սպասարկող:
Սպասարկում եմ վրացերենի կայքը, կատարում եմ թարգմանություններ տեղադրում կայքում:
Դասավանդում եմ 12-րդ,11-րդ, 10-րդ,9-րդ դասարաններում: Սովորողները սիրով և հետաքրքրությամբ են սովորում վրացերեն լեզուն: Տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում ենք Վրաստան լեզվի փորձառության:
Աշնանային արձակուրդներին` հոկտեմբերի 25-ից29-ը վրաց լեզվի խորացված ուսուցման մի խումբ սովորողների հետ մեկնել ենք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի`վրաց լեզվի փորձառության, լեզվի զարգացման և ամրապնդման համար: Եղել ենք քաղաք Թբիլիսիի համար1 դպրոցում, Խոջիվանքի պանթեոնում, հայոց Ներսիսյան դպրոցում, Ս. Գեւորգ եկեղեցում, տիկնիկների թանգարանում, Էկոկենտրոնում և այլն: Վրաց լեզվի սովորողները քաղաք Թբիլիսիում վրացիների հետ շփվում էին վրացերեն, սովորում էին նոր բառեր և արտահայտություններ: Թբիլիսիի համար 1 դպրոցում երեխաները ծանոթացան նոր վրաց հասակակիցների հետ և օնլայն միշտ կապի մեջ են:
Մասնակցել եմ օտար լեզվի բոլոր սեմինարներին, միջոցառումներին: Կազմել եմ “Մեդիաօլիմպիադա աշուն”, “Մեդիաօլիմպիադա ձմեռ” “Մեդիաօլիմպիադա գարուն” առաջադրանքները: Համագործակցում եմ գրադարանի հետ: Թարգմանել եմ Հանրակրթական ԴիջիԹեք 2012-ի բոլորնյութերը, սպասարկել եմ Հանրակրթական ԴիջիԹեք 2012-ի վրացերենի էջը:
Թարգմանել եմ “Դպիր” ամսագրի հոդվածները`
Կենտրոնում Դուք եք- http://dpir.mskh.am/art.php?id=564
Եկել է ժամանակը -http://dpir.mskh.am/art.php?id=364
Սովորել և ձայնագրել ենք վրացական երգեր, ծանոթացել ենք մշակույթին և պատմությանը: Խորացված ընտրության սովորողների հետ հայերենից թարգմանել ենք վրացերեն Ռիչարդ Բախի “Ջոնոթան Լիվինգսթոն անունով ճայը” և ձայնագրելենք:
Մարտի 21-ից 25-ը Մխիթա Սեբաստացի “ կրթահամալիրի վրաց լեզվի խորացված ուսուցման մի խումբ սովորողների հետ մեկնել ենք քաղաք Թբիլիսի վրաց լեզվի փորձառության: Նպատակն էր այսօրվա Թբիլիսիի ճանաչումը, լեզվազգացողութունը, լեզուների համեմատությունը, վրացերեն մշակութային արժեքներին ծանոթացումը, վրաստանցի ընկերների ձեռքբերումը, միջմշակութային հաղորդակցության հաստատումը և զարգացումը:
Քաղաք Թբիլիսիիում եղանք “Հայարտտուն” կենտրոնում:
Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան 98-րդ դպրոցում, որտեղ մասնակցեցինք վրաց լեզվի դասին: 104-րդ դպրոցում, եղանք Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տանը, այցելեցինք Խոջիվանքում հայ գրողների պանթեոնը, Մթածմինդան, եղանք Գարի Դավթյանի տիկնիկների տանը: Տեսանք երեկոյան Թբիլիսին, Թբիլիսիի հինթ աղամասերը, Մետեխին:
Մասնակցել եմ Մայիսյան 7-րդ հավաքին, թարգմանել եմ նյութեր:
Կազմել եմ վրաց լեզվի 2011 – 2012 ուստարի առարկայական ծրագիրը http://mskh.am/sites/default/files/user/5/files/cragir_vrac_0.pdf
“Լուսաստղ” ամսագրի համար սովորողների հետ թարգմանել և ձայնագրել ենք Սուլխան-Սաբա Օրբելիանու “Թագավորն ու նկարիչ” առակը:
http://www.mskh.am/ka/18350 - ժանգոտ դդում
Պատրաստում ենք Շոթա Ռուսթավելու "Ընձենավոր" ֆիլմը, մասնակցելու ենք քաղաք Թբիլիսիում անցկացվող մրցույթին: