• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրթահամալիրում տրվող անվանական մրցանակներ

Մրցանակակիրները

«Հակոբ Հակոբյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ բնագիտության, տեխնիկայի, էկոլոգիայի, մաթեմատիկայի բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների սովորողին՝ բնագիտության, տեխնիկայի, էկոլոգիայի, մաթեմատիկայի բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

«Տիգրան Հայրապետյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Վահան Ասատրյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Մխիթար Սեբաստացի»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման համար (նաև թարգմանությամբ).
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

«Ռուդիկ Հարոյան»

  • կրթահամալիրի դասավանդողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության  բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։

«Աիդա Պետրոսյան»

  • կրթահամալիրի դասավանդողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման արդյունքների համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման մեջ էական ներդրում ունենալու, նորարարության համար։

«Գրադարանի աղջիկ»

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ գրադարանի-մեդիագրադարանի զարգացման մեջ էական ներդրում ունենալու համար։

«Մուտք մանկավարժություն»

  • այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված դասավանդողին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է։

Անվանական մրցանակները տրվում են պարգևատրման ֆոնդից, որ ձևավորվում է կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում ծրագրի» միջոցներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից: Անվանական մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ, մրցանակը հատկացվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։

Անվանական մրցանակները տրվում են.

  • մարտի 18-ին՝ «Տիգրան Հայրապետյան».
  • հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքին՝ «Հակոբ Հակոբյան», «Ռուդիկ Հարոյան», «Վահան Ասատրյան», «Աիդա Պետրոսյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն», «Գրադարանի աղջիկ».
  • «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին՝ «Մխիթար Սեբաստացի»։

2016թ. մրցանակները

Комментарии

Добавить комментарий

In mskh.am, Armenian comment with Latin letters will not publish.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.