• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2009թ. աշխատանքների բովանդակությունը

«Պետական այլընտրանքային մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագիր

1.         Կրթահամալիրի նախորդ տարիների փորձի (հեղինակային մանկավարժական ծրագրերի) ամփոփում և ուսումնական պլանների, ծրագրերի, ուսումնական ձեռնարկների (նյութերի), մեթոդական ուղեցույցների կազմում (նաև էլեկտրոնային), այդ թվում`

  • ընդհանուր հանրակրթության,
  • սովորողի նախասիրության զարգացման և մասնագիտական կողմնորոշման,
  • նախամասնագիտական և մասնագիտական ուսուցման,
  • լրացուցիչ կրթության:

2.         Կրթահամալիրի ինքնուրույն կրտսեր դպրոց-պարտեզի «Իմացումի հրճվանք» ծրագրի ամբողջացում, այդ թվում`

  • հինգ-վեց տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպման, սովորողի ունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան` պարտեզից դպրոց անցման 2007-2008թթ գիտափորձի ամբողջացում
  • ամենօրյա օտար լեզու` համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով,
  • լողուսուցումը և մարմնամարզությունը 1-6-րդ դասարաններում հանրակրթության բաղադրիչ,
  • ազգային նվագարանը, հոգևոր երգը, պարը հանրակրթության բաղկացուցիչ£

3.         Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով մասնագիտական և նախամասնագիտական կրթություն տվող ինքնուրույն ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն - բարձրագույն մասնագիտական կրթություն անցումներն իրականացնող մեխանիզմների փորձարկում:
4.         Դասավանդողների և սովորողների կողմից տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ուսուցման նոր միջոցների յուրացման արդյունավետ համակարգ
5.         Հանրակրթական ծրագրերով սովորողների մասնագիտական կողմնորոշում նրանց ընտրությամբ ուսումնական գործունեության (նախասիրության) կազմակերպման, տեխնոլոգիական (արտադրական) հմտությունների զարգացման միջոցով, այդ թվում`

  • կենդանիների, բույսերի խնամք և բուծում,
  • ռադիոտեխնիկայի և տեխնիկական այլ ստեղծագործական աշխատանքներ,
  • հրատարակչական, դիզայներական, գրաֆիկական, մոդելավորման աշխատանքներ,
  • խոհարարական աշխատանք և տնտեսվարություն

6.         Հեռավար ուսուցման` որպես ստացիոնար կրթության արդյունավետ մեթոդի ներդրում
7.         Հանրապետության դասավանդողների վերապատրաստում
8.         Կրթահամալիրի կայքի և ենթակայքերի` որպես ուսումնական միջավայր, զարգացում
9.         Կրթահամալիրի` որպես ստեղծագործող-հետազոտողի, սովորող սովորեցնողի համար բարենպաստ պայմաններ ապահովող կառույցի պահպանում, այդ թվում`

  • ժամանակակից գրադարանի գործունեության ընդարձակում,
  • մանկավարժական փորձարարական ծրագրերի իրականացման և տարածման համար անհրաժեշտ ծառայություններ,
  • փորձարարական մանկավարժության հրատարակչատուն,
  • «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հրատարակում,
  • հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հանրապետական հավաքի անցկացում,
  • «Ուսուցման թվային միջոցները` որպես արդյունավետ կրթության գործիքներ» հանրապետական բաց ստուգատեսների անցկացում,
  • փորձարարական ծրագրերի հոկտեմբերյան հասարակական բաց փորձաքննության անցկացում:

10.       Կրթահամալիրում իրականացվող ծրագրերի կատարման որակի գնահատման ձևերի և մեխանիզմների կատարելագործում
11.       «Նոր դպրոց» մատենաշարով մանկավարժական աշխատությունների հրատարակում (տպագիր և էլեկտրոնային)

«Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագիր

  • Կրթահամալիրի կրտսեր դպրոց պարտեզներում 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի պահպանում
  • Նախորդ տարիների փորձի ամփոփում և նյութերի, մեթոդական ուղեցույցների կազմում (նաև էլեկտրոնային)
  • 5 տարեկանների 1-ամյա ուսուցման ծրագրի ամբողջացում
  • Համակարգչային, մեդիա տեխնոլոգիաների և ուսուցման նոր միջոցների, նախակրթարանների սաների գործունեության բոլոր ձևերի կազմակերպման համար դաստիարակներին անհրաժեշտ հմտությունների յուրացմանն ուղղված վերապատրաստումներ
  • Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում
  • Նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխայի ծնողի մանկավարժական իրազեկման  (այդ թվում` հեռավար) և նախադպրոցականի ընտանեկան պարտեզի գործունեության ընդարձակում
  • Ծրագրի կայքի և էլեկտրոնային ամսագրի` որպես ուսումնական միջավայր, զարգացում

«Պատանի  հետազոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց»  ծրագիր

  • Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողների ուսման կազմակերպում (նաև հեռավար ուսուցման միջոցով):
  • Կրթահամալիրում չսովորողների (այդ թվում` նախադպրոցական տարիքի և արտասահմանում ապրողների համար) հեռավար ուսուցման համակարգի փորձարկում:
  • Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի իրականացում` հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ:
  • Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարների և նախասիրությունների զարգացման հանրապետական ստուգատեսների անցկացում
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների և արշավախմբային գործունեության կազմակերպում
  • Ծրագրի կայքի և էլեկտրոնային ամսագրի` որպես ուսումնական միջավայր,զարգացում