• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհագրություն

ՀՀ   «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
10-11-րդ դասարան

Ծրագիր

Հայեցակարգ
Աշխարհի մի շարք երկրների ավագ դպրոցներում աշխարահագրությունը ներկայացվում է հիմնականում ինտեգրված կամ ճյուղային աշխարհագրական ծրագրերի միջոցով: Բացառություն չէ նաև սույն ծրագիրը:
«Մխիթար Սեբաստացի» կ/հ-ում «Աշխարհագրություն» առարկան 10-11-րդ դասարաններում դասավանդվում է որպես ընտրովի առարկա՝ շաբաթական 4  ժամով: Ներկայանալով ամբողջական ու շարունակական ծրագրով իր մեջ ներառելով պետական չափորոշիչի բոլոր պահանջները: Ավագ դպրոցում դասավանդման հիմնական նպատակներից է սովորողի մեջ խորացնել հիմնական դպրոցում ստացած աշխարհագրական գիտելիքներն ու գիտականան պատկերացում տալ աշխարհի ու աշխարհում ընթացող բնական ու հասարական երևույթների մասին:
Աշխարահգրությունն ուսումնասիրում է բնական ու հասարակական երևույթների տարածական տեղաբաշխումը, դրանց օրինաչափություններն ու զարգացման ժամանակակից միտումները: Գիտությունների դասակարգման համակարգում գրավելով միջանկյալ դիրք բնական ու հասարակական գիտությունների մեջ՝ աշխահագրությունը ունի կարևորագույն առաքինություն՝ կապ հաստատել բնական ու հասարակական գիտությունների միջև: Հնարավորություն է տալիս ընկալել աշխարհի նյութականությունը և ամբողջականությունը:
Ըստ ուսումնասիրման մեթոդի լինելով տարածական գիտություն, հնարավորություն է տալիս սովորողների մոտ ձևավորել տարածական մտածողություն:
Աշխարհագրության սույն ծրագիրը ունի կարևոր կրթադաստիրակչական նշանակություն: Սովորողին հնարավորություն է տրվում հասկանալ, գնահատել և սեփական կարծիքն ունենալ սեփական հայրենիքի մասին, ընկալել նրա տեղն ու դերը ժամանակակից աշխարհում:

Նպատակներն ու խնդիրները

  • Վեր հանել աշխարհագրության կապը այլ գիտությունների հետ:
  • Ներկայացնել աշխարհում ընթացող բնական և հասարակական երևույթները, ցույց տալ դրանց փոխկապակցվածությունը:
  • Ուսումնսիրել աշխարհագրական թաղանթը, նրա առանձին բաղադրիչները և նրանցում տեղի ունեցող երևույթների տարածաժամանակային փոփոխությունները:
  • Խորացնել Երկրագնդի մասին գիտելիքները` ուսումնասիրություն կատարելով Երկրագնդի առանձին տեղամասերի մակարդակով (մայրցամաքներ, տարածաշրջաններ, երկրներ):
  • Համակողմանի գիտելիքների շնորհիվ սովորողին հնարավորություն տալ ՀՀ-ը ճանաչել տարածության մեջ: Ընկալել նրա տեղն ու դերն ժամանակակից աշխարհում:
  • Ծանոթացնել հասարակություն-բնություն փոխհարաբերություններին, ձևավորել բնությունը ռացիոնալ օգտագործելու մտածողություն:
  • Ուսումնասիրել տարաբնույթ քարտեզներ, ամրապնդել դրանց գործնական կիրառությունը առօրյա կյանքում:
  • Գաղափար տալ աշխարհագրական կանխատեսման մասին:
  • Կատարել անհատական աշխատանքներ ու պատրաստել ուսումնական նյութեր:

Ուսումնական միջավայր
Ուսուցումը կազմակերպում է ուսումանական կաբինետում, որտեղ առկա են համացանցին միացված համակարգիչ (հագեցած համապատասխան ծրագրերով, թվայնացված քարտեզներով, դիագրամներով ու սխեմաներով), պրոյեկտոր, տարբեր բովանդակության քարտեզներ, գլոբուս, համապատասխան գրականություն:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը
Դասարանում կատարված աշխատանք (այդ թվում` բանավոր և գրավոր պատասախաններ, խմբային աշատանքներ, մասնակցություն քննարկումներին)
Տանը կատարված աշխատանք
Անհատական-հետազոտական աշխատանքներ
Ուսումնական ճամփորդություններ
Մասնակցություն մեդիաօլիմպիդաներին

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
Վերլուծական միտք
Աշխարհագրական մտածողություն
Սեփական տեսակետի հիմնավորում
Թեմայի արդիականություն ու կիրառելություն
Ներկայացվող նյութին լիարժեք տիրապետում
Օրինակ՝ Վերլուծել Հայաստանի (կարող է լինել ցանկացած երկիր) տնտեսական զարգացման մակարդակի վրա բնական և հասարական գործոններից ազդեցությունը:

  • Աշխարհագրական դիրք
  • Բնական ռեսուսներ
  • Աշխատանքային ռեսուսներ
  • Բնակչության կազմ
  • Երկրի ներքին կառուցվածք

Գնահատման կարգ
Գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով, որը գոյանում է հետևյալ կերպ:
Պարտաճանաչ մասնակցություն ուսումնական պարապմունքներին 1 միավոր
Դասարանում կարատված աշխատանք (այդ թվում` բանավոր և գրավոր պատասախաններ, խմբային աշատանքներ, մասնակցություն քննարկումներին,) - մինչև 3 միավոր:
Տանը կարաված աշխատանք` ուսումնական նյութերի ու փաթեթների ստեղծում – 1 միավոր:
Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին.
Խրախուսական մրցանակ 1 միավոր
Գլխավոր մրցանակ 2 միավոր
Անհատական հետազոտական աշխատանք - 2 միավոր:
Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների և ուսումնահասարակական նախագծերին մասնակցություն – 1 միավոր:

Թեմատիկ պլան
Թեմա 1
Ընդհանուր աշխարհագրություն
Աշխարհագրության  ուսումնասիրման առարկան, նպատակը և հիմնական խնդիրները:
Աշխարհագրության տեղը գիտությունների դասակարգման համակարգում: Աշխարհագրության կառուցվածքը

Թեմա 2
Աշխարհագրական թաղանթի առաջացումն ու զարգացումը
Արեգակնային Համակարգի և Երկրի առաջացման վարկածները:
առանձնացնել դրանց հիմնական թերությունները):
Երկրաբանակ ժամանակագրություն:
Երկրաբանական փուլ: Երկրակեղևի առաջացումն ու զարգացումը
Ջրոլորտի առաջացումն ու զարգացումը:
Կենդանի օրգանիզմների առաջացումն ու զարգացումը:
Աշխարհագրական թաղանթի զարգացումն ըստ դարաշրջանների:
Մոբիլիզմի տեսությունը (Վեգենեռ):
Ամփոփիչ աշխատանք:

Թեմա 3 
Երկրագունդ
Երկրագնդի ձևն ու չափերը:
Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները:
Ժամային գոտիներ:
Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները:

Թեմա 4
Աշխարհագրական քարտեզ
Աշխարհագրական քարտեզներ, դրանց դասակարգումը:
Քարտեզագրական պրոյեցիաներ: Պայմանական նշաններ:
Մասշտաբ: Մասշտաբի տեսակները
Աշխարհագրական քարտեզների նշանակությունը:
Ամփոփում:

Թեմա 5
Աշխարհագրական թաղանթի  կառուցվածքը
Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը:
Քարոլորտ: Քարոլորտի նշանակոuթյունը աշխարհագրական թաղանթում:
Ռելիեֆ: Ռելիեֆի հիմնական միավորները:
Լեռներ:Լեռների առաջացումն ու քայքայումը:
Երկրաշարժեր:
Հրաբուխներ:
Հարթավայրեր:
Հարթավայրերի առաջացումը:
Արտաքին և ներքին ուժեր:
Ամփոփում:
Ջրոլորտ: Ջրոլորտի հատկանիշներն ու դերն աշխարհագրական թաղանթում:
Համաշխարհային օվկիանոս:
Գերեր:
Լճեր:
Մարցամաքային ջրեր:
Ջրի շրջապտույտը աշխարհագրական թաղանթում:
Մթնոլորտ: Մթնոլորտի դերն աշխարհագրական թաղանթում:
Մթնոլորտային ճնշում:
Քամի: Քամու տեսակներն:
Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը:
Կենսոլորտ: Կենսոլորտի դերն աշխարհագրական թաղանթում:
Ամփոփում:
Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները:Ամբողջականություն:
Ռիթմիկություն:
Գոտիականություն:
Զոնայականություն:
Աշխարհի կլիմայական գոտիները:
Աշխարհի բնական զոնաները:
Աշխարհագական թաղանթի ոլորտներ փոխազդեցության հետևանքները: (Անհատական աշխատանք ):
Ամփոփում:

Թեմա 6
Մայրցամաքների ֆիզիկական աշխարագրություն
Աֆրիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
Աֆրիկա: Կլիման , ներքին ջրերը:
Աֆրիկա: Բնական զոնաներ:
Ավստրալիա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
Ավստրալիա: Կլիման, ներքին ջրերը, բնական զոնքաները:
Հվ. Ամերիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
Հվ. Ամերիկա: Կլիման , ներքին ջրերը:
Հվ. Ամերիկա: Բնական զոնաները:
Ամփոփում:
Հս. Ամերիկա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
Հս. Ամերիկա: Կլիման, ներքին ջրերը:
Հս. Ամերիկա: Բնական զոնաները:
Եվրասիա: Ընդհանուր բնութագիրը , երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:
Եվրասիա: Ներքին ջրերը:
Եվրասիա: Կլիման:
Եվրասիա: Բնական զոնաները:
Ամոփում:

Թեմա 7
Աշխարհի բնակչությունը
Աշխարհի բնակչության թիվն ու շարժը:
Բնակչության վարարտադրությունը:
Բնակչության սեռատարիքային կազմը:
Բնակչության ռասայական կազմը:
Բնակչության ազգային կազմը:
Բնակչության կրոնական կազմը:
Բնակչության սոցիալական կազմն ու աշխատանքային ռեսուրսներն:
Աշխարհի բնակչության տեղաբաշխումը:
Բնակչության միգրացիա:
Տարաբնակեցումն ու նրա ձևերը:
Ուրբանիզացումը, գործոնները և զարգացման միտումները
Քաղաքաների տիպերը:
Ամփոփում:

Թեմա 8
Աշխարհի քաղաքական բաժանումը
Պետական տարածք և պետական սահման: Քաղաքաաշխարհագրական դիրք
Աշխարհի երկրների խմբավորումն ու տիպաբանությունը
Զարգացած և զարգացող երկրներ
Անհատական աշխատանք (կոնկրետ երկրի օրինակով վերլուծել աշխարհագրական դիրքը):
Պետություններն ըստ պետական կարգի և կառուցվածքի:
Միջազգային հաղորդակցության ուղիները:
ՀՀ-ն ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում:
Անհատական աշխատանք(Վերլուծել ՀՀ աշխարհագրական դիրքը):
Ամփոփիչ աշխատանք:

Թեմա 9
Ռեգիոնալ աշխարհագրություն
Աշխարհի բաժանումը ռեգիոնների:
Մեծ Բրիտանիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Մեծ Բրիտանիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Ֆրանսիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Ֆրանսիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Գերմանիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները
Գերմանիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Իտալիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները
Իտալիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Ամփոփում:
ՌԴ: Ընդհանուր բնութագիրը
ՌԴ: Բնակչությունը և ռեսուրսները:
ՌԴ: Տնտեսությունը:
ՌԴ: Տնտեսական ներքին տարբերությունները:
Ուկրաինա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Ուկրաինա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Վրաստան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Վրաստան: Բնակչությունն ու տնտեսությունը:
Ադրբեջան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Ադրբեջան: Բնակչությունն ու տնտեսությունը:
Ամփոփում:
Թուրքիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Թուրքիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Իրան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Իրան: Բնակչությունն ու տնտեսությունը::
Չինաստան:  Ընդհանուր բնութագիրը,
Չինաստան: Բնակչությունն ու բնական պայմանները:
Չինաստան: Տնտեսությունը:
Ճապոնիա:  Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Ճապոնիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Հնդկաստան: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Հնդկաստան: Բնակչությունն ու տնտեսությունը:
Անհատական աշխատանք (երկու երկրների աշխարահագրական դիրքերի համեմատական բնութագրերի կազում):
Աֆրիկա:
ՀԱՀ:
Եգիպտոս: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Եգիպտոս: Բնակչությունն ու տնտեսությունը:
Ավստրալիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Ավստրալիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Կանադա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Կանադա: Բնակչությունն ու տնտեսությունը:
Բրազիլիա: Ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները:
Բրազիլիա: Բնակչությունն ու տնտեսությունը:
ԱՄՆ: Ընդհանուր բնութագիրը:
ԱՄՆ: Բնակչությունն ու բնական պայմանները
ԱՄՆ: Տնտեսությունը
Ամփոփում:

11-րդ դասարան

Թեմա 1 
Աշխարհի բնական ռեսուրսները 5
Աշխարհագևական միջավայր, բնական պայմաններ և բնական ռեսուրսներ:
Բնական ռեսուրսների դասակարգումը:
Ռեսուրսաապահովություն:
Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները: Ռեկրեացիոն և այլ ռեսուրսներ:
Անհատական աշխատանք:

Թեմա 2
Համաշխարհային տնտեսություն 16
Համաշխարհային տնտեսությունն ու ԳՏՀ-ն:
Աշխատանքի աշխարհագրական միջազգային բաժանումը:
Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցավածքը:
Աշխարհի արդյունաբերության ընդհանուր բնութագիրը:
Արդյունաբերության տեղաբաշխման գործոնները:
Արդյունաբերության ճյուղային կառուցվածքը:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն:
Էլեկտրաէներգետիկա:
Մետաղաձուլություն:
Մեքենաշինություն:
Քիմիական և թեթև արդյունաբերություն:
Գյուղատնտեսություն:Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածը:
Գյուղատնտեսության տեղաբաշխումն ու մասնագիտացումը:
Բուսաբուծություն:
Անասնապահություն:
Ամփոփում:

Թեմա 3
Տրանսպորտ: Տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը: Միջազգային տնտեսական հարաբերություններ
Համաշխարհային տրանսպորտն ու կապը:
Աշխարհի երկրների տրանսպորտային համակարգը:
Տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը:
Միջազգային տնտեսական հարաբերություններ:
Գիտատեխնիկական համագործակցություն: Համագործակցության այլ ձևեր:
Անհատական աշխատանք(ՀՀ-ն միջազգային տնտեսական հարաբերություններում):                    

Թեմա 4
Քաղաքական աշխարհագրություն: 7
Քաղաքական աշխարհագրութուն: Ուսումնասիրման առարկան: Տեղը գիտությունների դասակարգման համակարգում:
Քաղաքական ոլորտի բովանդակությունը,տեղը հասարակական կյանքում:
Քաղաքաաշխարհագրական հիմնական հայեցակարգերն ու տեսությունները:
Քաղաքաաշխարհագրական հիմնական հայեցակարգերն ու տեսությունները:
Երկրների բնական ռեսուրսներով ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն:
Կովկասը էթնիկական ու աշխարհաքաղաքական շահերի բախման հանգուցակետ: Հակամարտությունների առանձնահատկությունները:
Ներքին քաղաքականություն:
Արտաքին քաղաքականություն:
Ղարաբաղյան հիմնախնդրիլուծման իրավական հիմքերն ու ուղիները:
Քաղաքաաշխարհագրական դիրքը: Այն որպես արտաքին քաղաքական գործոն:
Ամփոփում

Թեմա 5
Աշխարհի ինքնատիպ տարածաշրջաններն ու երկրները 8
Աշխարհի ինքնատիպ տարածաշրջանները:
Ուրբանիզացված տարածաշրջաններ
Տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջաններ:
Լեռնային տարածաշրջանների ու երկրների զարգացամն բնատնտեսական առանձնահատկությունները:
Չորային(արիդ) ագրարային տարածաշրջաններ:
Արևմտյան Եվրոպայի քաղաքական և տնտեսական միասնացման գործընթացը:
ՌԴ-ն որպես բնառեսուրսային մեծ ներուժ ունեցող երկիր:
ԱՄՆ-ը որպես համաշխարհային կարևոր դերակատարում ունեցող երկիր:

Թեմա  6
Բնություն և հասարակություն հարաբերությունները
Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, դրա խախտման պատճառները և հետևանքները:
Շրջակա միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման աղբյուրները, տեսակները:
Ընդերքի ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու պահպանումը:
Հողային ռեսուրսների օգտագործման առանձնահատկությունները և պահպանումը:
Մթնոլորտ: Կլիմայական և տիեզերական ռեսուրսներ:
Մթնոլորտի աղտոտման աղբյուրներն ու հետևանքները:
Մթնոլորտի պահպանումը աղտոտումից:
Ջրային ռեսուրսների բաշխումը երկրագնդի վրա
Ջրօգտագօրծման ոլորտները
Ջրային ավազանների աղտոտման աղբյուրները, պահպանման առանձնահատկությունները
Կենսոլորտի զարգացումը և ինքնավերականգնումը: Կենսաբազմազանության պահպանությունը
Բուսական ռեսուրսների օգտագործումը, պահպանությունը և վերականգնումը
Կենդանական ռեսուրսների օգտագործումը, պահպանությունը և վերականգնումը
Համաշխարհաըին բնապահպանական ռազմավարությունը
Միջազգային համագործակցությունը բնօգտագործման և բնապահպանության բնագավառներում:

Թեմա 7
Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները
Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները, դրանց լուծման ժամանակակից ռազմավարությունը:
Հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսնորի համամոլորակային հիմնախնդիրը:
Ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիրը:
Պարենային համամոլորակային հիմնախնդիրը:
Թույլ զարգացած երկրների հետամնացության վերացման հիմնախնդիրը:
Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը:
Անհատական աշխատանք (մարդկության համամոլորակային հիմնախնդիրների լուծման ուղիները):
Ամփոփում:

Թեմա 8
Հայաստանի աշխարհագրություն:
Հայկական Լեռնաշխարհ 3
Հայկական Լեռնաշխարհի դիրքը, սահմանները, երկրաբանակ կառուցվածքը և օգտակար հանածոները:
Ռելիեֆի հիմնական միավորները:
Կլիման և ներքին ջրերը:
Հայաստանի Հանրապետություն: 13
Աշխարհագրական դիրքը, տարածքը, սահմանները:
Երկրաբանական կառուցվածքը:
Վառելիքային ռեսուրսները և մետաղային օգտակար հանածոները:
Ջրային, հողային և ոչ մետաղային հանքային ռեսուրսները:
Բուսական ,կենդանական և ռեկրեացիոն ռեսուրսները:
Ռելիեֆը և լեռնագրական մարզերը:
Ռելիեֆը և լեռնագրական մարզերը:
Կլիման: Կլիմայի տիպերը:
Նեևքին ջրերը: Գետային ցանցը:
Լճերը և ջրամբարները:
Հողային ծածույթը:
Բուսականությունը
Կենդանական աշխարհը
Վերընթաց լանդշաֆտային գոտիները:
Վերընթաց լանդշաֆտային գոտիները (շարունակություն):
Ամփոփում:
Բնակչությունը 5
Բնակչության թվաքանակը, բնական և մեխանիկական շարխերը:
Բննակչության կազմը և աշխատանքային ռեսուրսները:
Բնակչության տեղաբաշխումը և տարաբնակեցումը:
Քաղաքային տարաբնակեցումը և խոշոր քաղաքները:
Անհատական աշխատանք:
Տնտեսությունը 24
Տնտեսության ընդհանուր բնութագիրը և ճյուղային կառուցվածքը:
Արդյունաբերություն: Ճյուղային կառուցվածքը:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը:
Մետաղաձուլությունը:
Մեքենաշինությունը:
Քիմիական արդյունաբերությունը:
Թեթև և սննդի արդյունաբերությունը:
Շինանյութերի արդյունաբերությունը:
Արդյունաբերության տարածքային կազմակերպումը:
Ամփոփում:
Գյուղատնտեսությունը ընդհանուր բնութագիրը և ճյուղային կառուցվածքը:
Հողային ֆոնդը:
Բուսաբուծությունը:
Անասնապոհությունը:
Տրանսպորտն ու տնտեսության ոչ նյութական արտադրության ոլորտը:
Տրանսպորտի ընդհանուր բնութագիրը:
Տրանսպորտի գլխավոր տեսակներն ու տեղաբաշխումը:
Սպասարկման ոլորտի ընդհանուր բնութագիրը:
Սպասարկման ոլորտր ճյուղային կառուցվածքը:
Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները:
ՀՀ-ի հատուկ պահպանվող տարածքները:
ՀՀ-ի Կարմիր գիրքը:
Ամփոփում:
ՀՀ վարչարարածքային բաժանումը:
Արագածոտնի մարզ:
Արարատի մարզ:
Արմավիրի մարզ:
Գեղարքունիքի մարզ:
Լոռու մարզ:
Կոտայքի մարզ:
Շիրակի մարզ:
Սյունիքի մարզ:
Վայոց ձորի մարզ:
Տավուշի մարզ:
Երևան քաղաք:
Լեռնային Ղարաբաղի հանրապետություն
Ընդհանուր բնութագիրը:
Բնական պայմանները:
Բնակչությունը:
Տնտեսությունը:
Արդյունաբերությունը:
Գյուղատնտեսությունը:
Տրանսպորտն ու տնտեսական կապերը:
Ամփոփում:

Անհրաժեշտ գրականություն և համացանցային ռեսուսներ
Աշխարհագրություն 5, Հ. Գաբրիելյան,Վ. Պողոսյան Երևան 2005թ.
Աշխարհագրություն 6, Ա. Հովսեփյան, Մ. Մանասյան, Ա. Գրիգորյան Երևան 2007թ
Աշխարհագրություն 7, խմբ. Լ. Վալեսյան Երևան 2007թ.
Աշխարհագրություն 10, Մ. Մանասյան և ուրիշներ Երևան 2010թ.
Աշխարհագրություն 11,  Ա.Պոտոսյան և ուրիշներ Երևան 2010թ.
Աշխարհագրություն 12, Մ. Մանասյան և ուրիշներ Երևան 2011թ.
«ՀՀ բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները»,  Ս. Մելքումյան Երևան 2009թ.
«ՀՀ և ԼՂՀ սոցիալական և տնտեսական աշխարհագրություն հիմնախնդիրները», Ս. Մելքումյան Երևան 2005թ.
«Ռեգիոնալ Աշխարհագրություն», Ա. Ավագյան Երևան 2006թ.
«Քաղաքական աշխարհագրություն», Լ. Վալեսյան Ա. Վալեսյան Երևան 2006թ.
http://ah.do.am/
http://www.encyclopedia.am/
http://cadastre.am/
http://www.youtube.com/
http://gradaran.mskh.am/
http://www.findarmenia.com/arm/armenia
http://emanuelagjoyan.blogspot.com/