|
|
«ՊԱՐՄԱՆԻ»
ՊԱՐՄԱՆԻ N:9

Ամանորյա հատուկ համար
Ամանոր, Սուրբ ծնունդ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են, Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս Հայրապետը շրջում էր տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: <<Սանտա Կլաուս>> թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:
Հայ ժողովրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որևէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր. Երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Սուրբ ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե նշանակությամբ, էությամբ, թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի ակիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:
Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան` ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:
Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ դեկտեմբերի 31-ի գիշերը Երևանի կենտրոնական եկեղեցիները մինչև առավոտյան ժամը 2:00-ը բաց կլինեն:
Դասերը դադարեցվել են, բայց դպրոցում եռուզեռ է
Երբ դպրոցներում դադարեցվեցին դասերը, ես տխրեցի, բայց հաջորդ օրը նորից եկա դպրոց: Ուրախացա` տեսնելով երեխաներին և ուսուցիչներին: Ախր, տանը նստել չէի ուզում, դպրոցում էլ լիքը գործեր կային: Պետք է պատրաստվեինք հաշվետվությանը, Նոր տարվա դիմակահանդեսին: Ուրախությամբ ասեմ, որ մեր դպրոցը ստացել է նոր համակարգիչներ, բնագիտության լաբորատորիայի գույք, և ես շատ էի ուզում մասնակցել տեղադրման աշխատանքներին: Ու ես սկսեցի ամեն օր օր գալ դպրոց: Այս երկու շաբաթը շատ շուտ անցավ: Մենք ամեն օր մի գործ անում էինք. պատրաստում էինք թղթե խաղալիքներ, ընկեր Արմենին օգնում էինք տոնածառի կմախքը պատրաստելիս: Առաջին օրը <<Պարմանի>> ակումբի անդամներով հավաքվեցինք, մեր անելիքների ծրագիրը կազմեցինք: Երբ տոնածառը պատրաստ էր, սկսեցինք զարդարելու արարողությունը: Պարելով ու կատակելով մենք զուգեցինք դպրոցն ու տոնածառը: Հիմա էլ սկսել ենք դիմակահանդեսի փորձերը: Անհամբեր ենք, թե երբ է գալու դեկտեմբերի 25-ը, որպեսզի մի լավ ուրախանանք:
Նարինե Ավետիսյան 10-2դաս.
Նոր տարի, նոր ակնկալիքներ, նվերներ…
Տիկին Սոֆյան ասաց, որ գրենք Նոր տարվա մասին, մեր ծրագրերի մասին, նաև զավեշտական պատմություններ` կապված Ամանորի հետ: Ես ասացի, որ իմ կյանքում ուրախ պատմություններ չեն եղել: Սակայն, սակայն, երբ մի քիչ զրուցեցինք, ես հասկացա, որ լիքը լավ բաներ են եղել իմ կյանքում, բայց ես հիշում եմ միայն վատը: Ինչ լավ է, երբ քո ուսուցիչը հասկանում է քեզ, ուղղություն է տալիս, ու ամեն ինչ փոխվում է, դառնում հրաշալի:
Մի քիչ էլ Նոր տարվա մասին. Սիրում եմ Նոր տարին, սիրում եմ ձմեռը, սիրում եմ առատ ձյունը, երբ խաղում ես, թրջվում: Սիրում եմ Նոր տարվա ուտեստներն ու նվերները, սիրում եմ բոլորին, ովքեր այցելում են մեզ և ուրախություն բերում:
Գոհար Ասատրյան 10-1դաս.
Դասավանդողների ամանորյա հուշերը
Ամանորյա սպասումներ
Տաքուկ բնակարանի յուրաքանչյուր անկյուն լի էր ամանորյա խանդավառությամբ և կախարդանքով: Մեծ և գունազարդ տոնածառը իր վեհաշուք զարդարանքով մարդու աչք էր շոյում և մի առանձին տոնականություն էր հաղորդում: Եղևնու հոտը բոլորին ստիպում էր մանկանալ, ընկղմվել մանկության հուշերի մեջ: Ամենուր եռուզեռ էր: Մայրիկն ու տատիկը մեծ ջանքեր էին գործադրում ամանորյա սեղանը լավագույնս զարդարելու համար և այնպես էին շտապում, ասես ամեն րոպե զանգերը կարող էին ազդարարել Նոր տարվա գալուստը:
Հայրիկն իր մեղմ ժպիտով մեթընդմերթ նայում էր շուրջբոլորը` կարծես ցանկանում էր վայելել այդ եռուզեռի ամեն վայրկյանը, կարծես սիրտը լցվում էր մի այնպիսի երջանկությամբ, որն ուղեկից էր լինելու Ամանորին հաջորդող ամիսների ընթացքում: Իսկական տոն, իսկական երջանկություն:
Այդ ժամանակ, կողքի սենյակում իր ուրույն լրջությամբ և երազանքներով, մանկանը բնորոշ միամտությամբ, մտախոհ անկողնուն էր բազմել փոքրիկ աղջնակը: Թվում էր, թե նա մենակ է: Սակայն նրա սիրտն ու հոգին շնչում էին անհանգիստ անուրջներով: Ամանորյա սեղանի շքեղությունը, կամ անուշահոտ կերակուրը նրան չէին հետքրքրում: Նրա փոքրիկ, պսպղուն աչքերում արտացոլվում էր մի լուսավոր սպասում: Նա մեկնեց թմբլիկ ձեռքերը և սեղանի վրայից վերցրեց մի գունավոր թուղթ և գրիչ: Նրա սիրտը բաբախում էր: Այնքան էր սպասել այդ օրվան: Նա հազար ու մի ցանկություն ուներ, հազարավոր երազանքներ ու սպասումներ, նույնիսկ չգիտեր, թե որից սկսեր: Սակայն հանկարծ տեղից ցատկեց և թուղթն ու գրիչը ձեռքին կամացուկ քայլերով մոտեցավ դռանը, ճեղքից դիտեց և, նկատելով հոր բարի ու թախծոտ աչքերը, ետ դարձավ, նստեց մահճակալին, վերցրեց գրիչը և սկսեց գրել.
<<Սիրելի° Ձմեռ Պապիկ, իմ ամենասիրելի’ պապիկ: Գիտեմ, թե ինչքան շատ նամակներ ես ստանում և շատ ես հոգնում, բայց իմ նամակը շատ կարևոր է: Ես ունեմ ամեն ինչ և չեմ ցանկանում ունենալ ավելին: Իմ միակ ցանկությունն այն է, որ իմ ծնողների աչքերը միշտ լի լինեն երջանիկ արցունքներով ու ուրախությամբ և միշտ ժպտան`ասես կյանքը միշտ ամանոր է>>: Նա խնամքով ծալեց թուղթը և թաքուն դրեց տոնածառի տակ: Այնուհետև վազելով մոտեցավ հորը, տաքուկ թաթիկներով գրկեց նրան և խորը շունչ քաշեց: Այժմ ամեն ինչ լավ էր և իրականանալի:
Իհարկե, Ձմեռ պապիկը կիրականացներ նրա յուրաքանչյուր սպասումը:
Դասավանդող` Արմինե Համբարձումյան
Այսպես էլ է պատահում
Արդեն չորս երեխաների մայր էի:Բնակվում էինք մի շենքում, որի բնակիչները զինվորականներ էին: Տարեմուտի գիշերը զինվորականներից մեկը Ձմեռ պապի հագուստով այցելում էր բոլոր հարևաններին և ուրախացնում երեխաներին: Երեխաներիս ասել էի, որ շուտով գալու է Ձմեռ պապը: Նրանք անհամբեր սպասում էին: Բավականին ուշ էր, երբ հնչեց դռան զանգը: Ներս մտավ Ձմեռ պապը` փայլող աչքերովև կարմիր քթով: Դա հետևանքն էր արդեն գինովցած Ձմեռ պապի: Երեխաներիս աչքերն էլ էին փայլում ուրախությունից: Շնորհավորանքներից, մաղթանքներից ու հերթական բաժակը դատարկելուց հետո Ձմեռ պապը սկսեց ծխել: Մի քանի րոպե անց, երբ ես շարունակում էի երթևեկել խոհանոցից հյուրասենյակ, լսեցի երեխաներիս ծիծաղն ու բացականչությունները:
- Վառվու'մ է, վառվու'մ է:
Արագ սենյակ մտա ու ի'նչ տեսա. վառվում էր Ձմեռ պապի փառավոր մորուքը: Մենք` մեծերս, շտապեցինք օգնել, քաշքշում էինք մորուքը, ջուր էինք շաղ տալիս: Գինովցած Ձմեռ պապը համառում էր, թույլ չէր տալիս հանել վերնազգեստը, կամ պոկել մորուքը: Նա չուզեց, որ երեխաներս տեսնեն իրեն ոչ Ձմեռ պապի դերում:
Դասավանդող`Սուսան Գալստյան
Ա¯յ քեզ Ձմեռ պապ
Ավարտվեց Նոր տարվա գիշերը: Հյուրերին ճանապարհեցի ու մոտեցա լուսամուտին: Հետաքրքիր էր նայել ամանորյա շքեղությամբ փայլող փողոցներին ու մարդկանց: Հանկարծ նկատեցի արագ-արագ քայլող Ձմեռ պապին: Նա, պարկը շալակին, քայլում էր դիմացի շենքի ուղղությամբ: Քիչ հեռվում մի քանի հարբած երիտասարդներ բարձրաձայն խոսում էին ու ծիծաղում: Նկատելով Ձմեռ պապինª նրանք մոտեցան ու սկսեցին ծաղրել: Մի քանի րոպե անց, Ձմեռ պապը, ըստ երևույթին, արդեն զայրացած, պարկը դրեց գետնին, ձեռնափայտը մի կող շպրտեց ու հարձակվեց այդ տղաների վրա: Ակնապիշ նայում էի. Ա¯յ քեզ Ձմեռ պապ: Անակնկալի եկած տղաները, որոնք արդեն զգացել էին Ձմեռ պապի բազկի հուժկու հարվածները, խուճապահար փախան: Իսկ Ձմեռ պապը հանգիստ ուղղեց քուրքը, վերցրեց պարկն ու ձեռնափայտը և շարունակեց իր ճանապարհը:
Դասավանդող` Գոհար Խանոյան
Կատուն` Ամանորյա նվեր
80-ական թվականներն էին: Նոր տարվա նախօրյակին Ղարաբաղից ծնողներիս հետ եկել էի Երևան: Երբ վերադարձանք, կորել էր մեր կատուն: Ես փնտրեցի, չգտա ու շարունակ լաց էին լինում: Հայրս, փորձելով սփոփել ինձ, ասաց, որ Նոր տարուն կգա:
Մի քանի օր անց, երբ արդեն Նոր տարին թևակոխել էր, հայտնվեց իմ սիրասուն կատուն: Իսկապես, ամանորյա լավ նվեր էր: Տարիներ անց պարզվեց, որ հայրս էր կատվին տնից հեռացրել, բայց այդ խելացի կենդանին վերադարձել էր:
Պողոսյան Նարինե
Հիշում եմ Նոր տարվա օրերին բուրող սոճու հոտը, հիշում եմ մանդարինի հոտը, չկոտրած ընկույզն ու կաղինը և այն տոպրակըª նվերներով լեցուն, որը մայրս դնում էր բարձիս տակ: Եվ այդ թղթե տոպրակի ճռճռոցը իմ ականջներում է մինչև այսօր:
Դասավանդող` Սոնա Աբրահամյան
Ամանորյա գնում
Ես ու որդիսª Արմանը, գնացինք ամանորյա եղևնի գնելու: Տան մոտ գտնվող հրապարակում մի քանի օր առաջ դրվել էր տոնական եղևնինª զուգված, զարդարված: Հրապարակի կողքի փողոցներում վաճառվում էին բնական եղևնիներ: Երբ ես առաջարկեցի Արմանին ընտրել մի եղևնի, որպեսզի գնենք, նա արագ մոտեցավ հրապարակի կենտրոնում գտնվող շքեղ ու լուսավորված հսկա տոնածառին ու ասաց.
- Պապա', ես սա եմ ուզում:
Իհարկե, հորդորներից հետո նա համաձայնեց գնել մի ուրիշը:
Արթուր Բլեյան
Նոր տարվա հուշ
Հիշում եմ, դեռևս փոքր տարիքում Նոր տարին ինձ մոտ ասոցացվում էր Ձմեռ պապի հետ: Ձմեռը գալուն պես անհամբեր սպասում էի տոնածառին և, իհարկե, նաև Ձմեռ պապին: Մի անգամ, երբ երեք կամ չորս տարեկան էի, Նոր տարվա առավոտյան արթնացա և տեսա, որ տոնածառի տակ նվեր չկա ինձ համար, շատ էի նեղացել Ձմեռ պապից և ամբողջ օրը տխուր էի: Բոլորին անհասկանալի էր, թե ինչու եմ այդ օրը ես այդքան տխուր: Երբ իմացան, բացատրեցին, որ դեռ Նոր տարին չի եկել: Ինձ թվում էր, թե նրանք ինձ խաբում են, որպեսզի չտխրեմ: Սակայն երեկոյան դռան զանգը հնչեց, և ես, ինչպես բոլոր փոքրիկները, վազեցի դեպի դուռը: Դուռը բացելուն պես, շեմին կանգնած տեսա Ձմեռ պապին և հասկացա, որ Ձմեռ պապը երբեք չի մոռանում փոքրիկներին, հատկապես ինձ, և հասկացա նաև, որ ծնողներս նույնպես չեն խաբել ինձ: Ձմեռ պապի` մեր տանը հայտնվելը ինձ` փոքրիկիս համար աշխարհի ամենալավ ու ամենաթանկ նվերն էր այդ տարի: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, սակայն ես հավատում եմ, որ Ձմեռ պապը միշտ հիշում է և' փոքրերին, և' մեծերին:
Դասավանդող` Մելինե Մաթևոսյան
Բոլոր մեծերի մեջ ապրում է մանկությունը, և քանի դեռ մենք դա զգում ենք, շարունակում ենք մնալ մի քիչ խենթ, մի քիչ երեխա ու միշտ լավատես:
Մանկությունից մնացած մի փոքրիկ հուշ ուղեկցում է ինձ մինչ այսօր: Մոտենում էր Ամանորը: Սպասում էի Ձմեռ պապին, որին երբեք չէի տեսել մեր տանը, բայց համոզված էր, որ նա գալիս է: Առավոտյան բարձիս տակ գտնված տոպրակը ապացույցն էր դրա: Յուրաքանչյուր Տարեմուտի գիշերը անկողին էի մտնում որոշումով, որ չեմ քնի ու անպայման կտեսնեմ Ձմեռ պապին: Այդ տարի էլ երկար ժամանակ պառկած սպասում էի ու դարձյալ քնեցի: Լուսադեմին արթնացա ինչ-որ ձայնից` ճռճռոց էր, թե ինչ: Աչքերս բացեցի և տեսա մորս: Նա զգուշորեն բարձիս տակ դնում էր նվերս: Արագ փակեցի աչքերս, որպեսզի մայրս չիմանա, որ ես արթուն եմ: Երբ նա հեռացավ, ձեռքս տարա բարձիս տակ: Այնտեղ էր թղթե ամանորյա տոպրակը` Ձմեռ պապի նկարով, որի նմանը ամեն տարի գտնում էի բարձիս տակ: Ամեն ինչ նույնն էր, միայն.... Ես չկարողացա լացս զսպել ու երկար ժամանակ հեծկլտում էի վերմակի տակ: Ուրեմն ճիշտ էր, երբ ասում էին` թե Ձմեռ պապ չկա, թե մայրիկներն են նվերը դնում: Ինչու± արթնացա, ինչու± տեսա մայրիկիս: Ես ինձ շատ դժբախտ էի զգում: Փշրվել էր մանկությանս մի մասնիկը, կորել էր հավատս:
Ես մեծացա, բայց այս փոքրիկ հուշը անընդհատ ինձ հետ է:
Դասավանդող` Սոֆյա Այվազյան
Ձմեռ պապը Բ-3 թաղամասից
Տարիներ առաջ դասավանդում էի Գեղարվեստի դպրոցում: Պատրաստվում էինք Տարեմուտի միջոցառմանը: Ամեն ինչ ծրագրված էր, և շատ գեղեցիկ տոնահանդես ստացվեց: Ունեինք Ձմեռ պապի քուրքը, բայց չէինք որոշել, թե ով պետք է լինի Ձմեռ պապը: Հանդեսն սկսված էր, հայտարարվեց Ձմեռ պապի մուտքը: Բոլորն սպասում էին: Ելք չկար, և ես արագ-արագ հագա քուրքը, կպցրեցի բեղն ու մորուքը և մտա սրահ: Ես շնորհավորեցի բոլորին, ապա դիմեցի երեխաներին.
-Սիրելինե’րս, ես եկել եմ շատ հեռվից, երկար ճանապարհ եմ անցել: Կարո±ղ եք ասել` որտեղի'ց եմ ես եկել:
Երեխաներից մեկը ձեռք բարձրացրեց ու արագ-արագ ասաց.
-Ես ասեմ, ի'նչ կլինի:
Ես մոտ կանչեցի նրան ու հանդիսավոր լռություն խնդրեցի, որպեսզի լսենք պատասխանը: Եվ նա` այդ հրաշալի մանուկը հպարտորեն պատասխանեց.
Դուք եկել եք Բ-3 թաղամասից, ապրում եք 115-րդ շենքում:
Նա շատ գոհ էր, որ ճանաչել է ինձ:
Դասավանդող` Արմեն Իսաջանյան
Հետաքրքիր է իմանալ
The Largest Flower In The World
The largest flower in the world, the rafflesia arnoldi, weighs 7 kg (15 pounds) and grows only on the Sumatra island of Indonesia. Its petals grow to ½ metre (1,6 feet) long and 2,5 cm (1 inch) thick.
There are 16 species of rafflesia. The species is named after the naturalist Sir Stamford Raffles, who founded the British colony of Singapore in 1819. Raffles discovered the parasitic plant during their travels in May 1818.
Several species of Rafflesia grow in the jungles of Southeast Asia. Rafflesia arnoldii is the largest; its blossom attains a diameter of nearly a meter and can weigh up to 11 kg. Not only is it the world's largest flower, it is one of the most bizarre and improbable organisms on the planet.
It produces no leaves, roots but lives as a parasite within its unfortunate host. Only the flower or bud can be seen. The blossom is pollinated by flies attracted by its scent, which resembles that of carrion.
The Rafflesia is rare and fairly hard to locate. It is especially difficult to see in bloom; the buds take many months to develop and the blossom lasts for just a few days
Աշխարհի ամենամեծ ծաղիկը
Աշխարհի ամենամեծ ծաղիկը` Ռաֆլեսիա Արնոլդին, կշռում է 7 կգ և միայն աճում է Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Դրա թերթիկների եչկարությունը հասնում է մինչև 0.5 մետրի իսկ հաստությունը` 2.5 սմ-ի:
Կան Ռաֆլեսիայի 16 տեսակներ: Ռաֆլեսիան անվանվել է բնագետ Ստամֆորդ Ռաֆլեսի պատվին, ով հիմնեց Սինգապուրի բրիտանական գաղութը, 1819թ.-ին: Ռաֆլեսը հայտնաբերեց այս մակաբույծ բույսը 1818թ.-ի մայիսին կատարած ճամփորդության ընթացքում: Ռաֆլեսիայի տեսակներն աճում են Հարավային Ասիայի ջունգլիներոմ: Ամենամեծը Ռաֆլեսիա Արնոլդին է, որի ծաղիկը աճում է մոտավորապես մեկ մետր պարագծով և կշռում է 11կգ.: Այն ոչ միայն աշխարհի ամենամեծ ծաղիկն է, այլև երկրագնի վրա ամենատարօրինակ է և անհավանական օրգանիզմն է: Այն չունի ոչ տերև, ոչ արմատ և պարազիտի նման աճում է իր դժբախտ տանտիրոջ մեջ: Միայն բողբոջն ու ծաղիկն է երևում: Փոշոտումը կատարվում է ճանճերի կողմից, որոնց գրավում է ծաղկի հոտը, որը նման է նեխահոտի:
Ռաֆլեսիան հազվադեպ է հանդիոպում և դժվար է այն տեղավորելը: Շատ դժվար է այն տեսնել ծաղկման շրջանում; Շատ ամիսներ են անհրաժեշտ բողբոջի զարգացման համար իսկ ծաղկումը տևում է միայն մի քանի օր:
Թարգմանեցին Արմինե Համբարձումյանը և սովորողները
Ինչպես եք քնում
Կողքի քնող-մեկ ծունկը ծալված:
Դուք աղմկարար եք, միշտ բողոքում եք: Ներվայնությունը երևի թե ձեր երկրորդ անունն է: Դուք հեշտությամբ ջղաձգվում եք և չափազանց շատ եք հուզվում: Կյանքը այնքան էլ դժվար բան չէ: Փորձեք թուլանալ:
Կողքի քնող-մեկ ձեռքի վրա:
Ի տարբերություն նախորդի դուք մեղմ եք, քաղաքավարի, անկեղծ և սիրով լի: Ոչինչ կատարյալ չէ: Կառուցեք ինքնավստահություն և սովորեք ընդունել ձեր սխալները կամ ոչ կատարյալ լինելու փաստը: Այդ դեպքում երջանկությունը ձեր ճանապարհով կքայլի:
Կողքի քնող-մի կողքի վրա:
Այս դիրքը ապացուցում է, որ դուք ինքնավստահ մարդ եք: Դուք հաջողության կհասնեք այն բոլոր գործերում, որոնք սկսել եք ի շնորհիվ ձեր ջանասիրությանը: Այն մարդիկ, ովքեր քնում են իրենց աջ կողքի վրա և ձեռքը երկարացնում են գլխի վրայով, օժտված են ուժով և բախտավոր են:
Խմբագիր` Ս. Այվազյան
Համակարգչային ձևավորումը` Ա. Մանուկյան
|
|