ՀՐԱՄԱՆ
03.05.2018թ.
«Մեր երգերը և մենք» ամենամսյա նախագծով ս.թ. մայիսի 5-6-ին կազմակերպել կրթահամալիրի պատանեկան «Սեբաստացի խազեր» երգչախմբի այցելությունը Գյումրի։ Այդ նպատակով․
- հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված).
- հաստատել նախագծի այս փուլի բովանդակությունը՝ «Դյուցազներգերի ուսուցում Գյումրիում»․
- խմբի ղեկավար նշանակել Անի Նավասարդյանին.
- սովորողների համար նախագծի իրականացումը, լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք, բաց թողած ուսումնական պարապմունքները լրացնել սահմանված կարգով.
- խմբի մեկնումը` մայիսի 5-ին՝ ժամը 8։00, Երևան-Գյումրի գնացքով, վերադարձը՝ մայիսի 6-ին՝ ժամը 18:00.
- սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Ավիամոտորային խմբակում, Արմեն Տիգրանյանի տանը․
- Ճանապարհածախսը՝ 30.000 (երեսուն հազար) դրամ, տրամադրել 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
- Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
Ավագ դպրոց
- Արփի Սահակյան
- Լուսինե Խաչատրյան
- Մելինե Մարտիրոսյան
- Դավիթ Դանիելյան
- Շուշան Հակոբջանյան
- Դանիելլա Քոչարյան
- Արսեն Գասպարյան
- Գագիկ Դավթյան
- Վալերի Իսահակյան
Քոլեջ
- Արթուր Խաչատրյան
- Վարդան Սաֆարյան