• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞ւ զատիկները պուտեր ունեն

Հիմնական դպրոց
2-րդ դասարան
Էլեն Բաղդասարյան
Դասվար` Անահիտ Աղասյան

 

Լինում է, չի լինում, մի փոքրիկ քաղաք է լինում: էս քաղաքում մի փոքրիկ տնակ է լինում: Էս փոքրիկ տնակում մի ընտանիք է ապրում` հայրիկը, մայրիկը և երկու երեխաները: Երեխաները շատ էին սիրում նկարել, բայց միայն սև ներկ ունեին: Եվ նրանք ստիպված միշտ սև գույնով էին նկարում:
Փոքրիկ տնակի մի փոքրիկ անկյունում ապրում էր զատիկների ընտանիքը` մայր զատիկը, հայր զատիկը և նրանց փոքրիկ զատիկը: Զատիկները շատ գեղեցիկ էին և ամբողջովին կարմիր:
Մի օր զատիկները դուրս եկան տնակում զբոսնելու: Այդ ժամանակ երեխաները սեղանի մոտ նստած նկարում էին: Երբ զատիկներն անցնում էին սեղանի մոտով, ներկի ամանը շրջվեց և թանաքը թափվեց հատակին: Զատիկներն ընկան թանաքի անձրևի տակ ու այդ օրվանից բոլոր զատիկների վրա սև պուտիկներ առաջացան: