• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ադա Լավլեյս

Օգուստա Ադա Քինգը (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս (անգլ. Augusta Ada King Byron, Countess of Lovelace, 1815 – 1852)  անգլիացի կին մաթեմատիկոս է:

Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող: Ադան անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի աղջիկն է:

Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով: Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին` շոտլանդացի  մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին: 1833 թ-ին Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ: Բեբիջն արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել կառուցման աշխատանքներին:

835 թ-ին միսս Բայրոնն ամուսնացավ Վիլյամ Քինգի հետ, իսկ  վերջինս շուտով ստացավ  լորդ Լավլեյս տիտղոսը: Նրանք դարձան 3 զավակների ծնողներ: Սակայն ընտանիքը չխանգարեց Ադային, նա չհրաժարվեց իր նախասիրություններից: Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը` իր մեկնաբանություններով: Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը: Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր»,  որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թվականներին: Ադա Լավլեյսն է  առաջին անգամ կիրառել  «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները:

Ադա Լավլեյսը մահացել է 1852թ. նոյեմբերի 27-ին և հուղարկավորված է Բայրոնների ընտանեկան գերեզմանատանը:  1975թ-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը  նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ որոշում ընդունեց, որը կոչվեց «Ադա»:

 Ալավերդյան Նելլի, 11-4 դասարան

Ղեկավար` Կարինե Բախշյան