• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՞ւր էիր, ձյուն

Արտակ Նշանյան, 5-րդ դասարան

Նոր դպրոց

Արդեն մի քանի տարի է` ինչ կարգին ձյուն չի գալիս: Ես արդեն կորցրել էի հույսս և հոգուս խորքում սկսել ատել ձմեռը: Փետրվարի առաջին օրը, երբ ես արթնացա, մայրիկս ինձ ուրախ ձայնով հայտնեց, որ ձյուն է գալիս: Իսկույն վազեցի պատուհանի մոտ, սակայն մեր բակի ամբողջ ձյունն անգամ մեկ ձնեմարդ սարքելու համար չէր բավականացնի: Ես հագնվեցի, լվացվեցի, նախաճաշեցի և գնացի դպրոց: Ձյունը չէր դադարում` ի ուրախություն մեզ, և ընդհակառակը. էլ ավելի արագ և խոշոր փաթիլներով էր թափվում: Արդեն դպրոցում, երբ մի պահ պատուհանից դուրս նայեցի, տեսա ձյան հաստությունը...

Այդ օրը եղբորս հետ տուն վերադարձանք շատ բարձր տրամադրությամբ: Արդեն մեր շենքի բակում հանդիպեցինք մայրիկիս, հայրիկիս և փոքրիկ եղբորս, որը մանկապարտեզից նոր էր վերադարձել: Հայրիկի գլխավորությամբ մի լավ ձնագնդի խաղացինք, սահնակ քշեցինք և մի փոքրիկ ձնեմարդ սարքեցինք:

Այսպիսով, ձմեռը կրկին իմ ամենասիրելի եղանակն է: