• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե..

Նարեկ Խլոյան, 6-2 դասարան

Նոր դպրոց

Այսօր` 5-րդ դասին, մենք տիկին Զոյայի և տիկին Լիդայի հետ մաքրեցինք մեր դպրոցի ճանապարհը: Սկզբում թվում էր, թե հեշտ է լինելու տարածքը սառույցից ազատելը, բայց մենք սխալվեցինք: Աշխատում էինք ու աշխատում, արդեն հոգնած էլի աշխատում էինք. ես, Նարեկը ևԱրմանը սառույցն էինք կոտրում, իսկ Էրիկը և Արմանը հավաքում էին սառույցը, տիկին Զոյան ու տիկին Լիդան ավլում էին տարածքը: Տեսնելով մեր հոգնատանջ վիճակը` տիկին Զոյան ասում էր` լավ, գնացեք, իսկ  մենք ասում էինք` մի քիչ էլ: Վերջապես տիկին Զոյային հաջողվեց մեզ գործից կտրել: Մենք մտանք դպրոց, լվացվեցինք ու գնացինք դասարան:

Եթե մեր կողքի դպրոցն էլ  մաքրեր իրենց տարածքը, ամբողջ ճանապարհը կազատվեր սառույցից: