Նունե Մովսիսյան
Հիմա նստած Մարիոթ հյուրանոցում` փորձում եմ էս նոթբուք ասվածից գլուխ հանել, փաստորեն ես շատ արդյունավետ անցկացրի իմ` այստեղ գտնվելը և դարձրի խիստ ուսումնական:
Միակ դժգոհողը, հավանաբար, իմ ձեռքում հայտնված խեղճ նոթբուքն է, բայց կարծես նա էլ է համակերպվել իր տխուր կարգավիճակի հետ և գլուխը կախ, մոլոր-մոլոր, ուզած-չուզած ենթարկվում է: Վատն այն է, որ մինչև օրվա վերջ, մեր նոթբուքը վերջնականապես կհիասթափվի ինձնից:
Հիմա կասեք, ուրիշ բան չունի անելու Նունեն, դե որ հարցրիք`անկեղծ պատասխանում եմ. ներկայացվող նախագծերը մաթեմատիկա-ֆիզիկա- իֆորմատիկական բնույթի են և մեղմ ասած` իմ մտահորիզոնից դուրս: Ավելորդ եմ համարում ասել, որ շատ ուրախ եմ, որ իմ գործընկերներն անցան հաջորդ փուլ: Սրտանց շնորհավորում եմ նրանց ու մաղթում նորանոր հաջողություններ: