• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եզրափակչում ենք

Կարևոր ու լարված պահերը դեռ շարունակվում են: Ընդմիջման ժամանակ ժյուրիի անդամները դիտեցին ներկայացված աշխատանքներն ու կայացրեցին որոշում, ըստ որի քսան մասնակիցներից յոթն անցան եզրափակիչ փուլ:

Այդ յոթ մասանակիցների թվին են պատկանում մեր կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցչուհի Թամարա Սահակյանը և ՏՀՏ մասնագետ Նաիրա Հարությունյանը: Եզրափակիչ անցած բոլոր մասանկիցները հիմա ներկայացնում են իրենց աշխատանքներն ու պատասխանում իրենց տրված հարցերին:
Բոլորը ուշադիր լսում են ու չեն դադարում զարմանալուց:
Բոլորս անհամբեր սպասում ենք արդյունքներին. չենք մոռանա` ձեզ էլ կտեղեկացնենք:

Մանե Գևորգյան