|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
 Դեկտեմբերի 5-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էին անգլիական «Ալջազիրա» լրատվական կենտրոնի լրագրողներ Մայքլ Անդերսոնն և Ռիչարդ Գլեսբին` իրենց հայազգի գործընկերոջ՝ Օնիկ Գրիգորյանի ուղեկցությամբ։
Ինչպես պարզվեց զրույցից, արտասահմանյան լրագրողները վավերագրական ֆիլմ են նկարահանում Ղարաբաղի ու ղարաբաղյան պատերազմի մասին։ Նրանք հետաքրքրվում էին Կրթահամալիրում անցկացված ադրբեջանական օրերով։ Երեխաներն ու ուսուցիչները պատմեցին նրանց այդ օրերի մասին, ներկայացրին կայքի արխիվում պահվող նյութերը, արտահայտեցին խնդրո առարկայի շուրջ իրենց կարծիքը, խաղաղությունից ու պատերազմից իրենց սպասելիքները։
 Հյուրերը, ինչպես իրենք խոստովանեցին, հաճելիորեն զարմացած էին, որ Հայաստանում կա դպրոց, որտեղ սովորողներն այսքան ազատ են իրենց վարքով և այսքան ազատամիտ։
Վավերագրողները հարուստ նյութ քաղեցին ոչ միայն երեխաների, այլև կրթահամալիրի տնօրենի հետ զրույցից, կատարեցին նկարահանումներ։
Վաղը նրանք մեկնելու են Ղարաբաղ, հետո՝ Ադրբեջան՝ համակողմանիորեն ուսումնասիրելու տարածաշրջանն ու մարդկանց մեջ խլրտացող տրամադրությունները։
|
|