ՀՐԱՄԱՆ N 18-476
08.06.2018թ.
2018թ. հունիսի 11-ից կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում և Մայր դպրոցում գործում են ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
հաստատել ճամբարային աշխատանքի և գործունեության կազմակերպման ուղղությունները.
Ճամբարների պետեր նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Իվետա Ջանազյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Մելինե Սիմոնյանին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Հայկուհի Հովհաննիսյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Տաթև Մելքոնյանին, Միջին դպրոցում՝ Անուշ Ասատրյանին․
ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն: Ճամբարի պետերին վերապահել լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու և հաստատելու իրավունք.
Ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում.
ճամբարականների սնունդը կազմակերպել առողջագետ Անուշ Աղաբաբյանի կազմած ճաշացանկով ծնողների միջոցներով.
ճամբարականների ուսումնական ճամփորդությունները սահմանված կարգով՝ ճամբարի պետերի հայտերի հիման վրա, կազմակերպել ծնողների միջոցներով.
ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 9-ը հրապարակել ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի աշխատակարգը, ճամբարի ղեկավարների անհատական պլանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան