• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը խորացված ուսուցման 9-րդ, 10-12-րդ դասարաններում՝

  • ծրագրավորման-էլեկտրոնիկայի.
  • կերպարվեստի (գունանկար, գծանկար, քանդակ, կոմպոզիցիա և դիզայն, համակարգչային գրաֆիկա և դիզայն, անիմացիա, մոդելավորում).
  • սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված այլ դասընթացների։

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։ 
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում սովորողի ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Երկրորդ, երրորդ օտար լեզուները՝ սովորողի ընտրությամբ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 740042, (095) 617070, գրեք [email protected] հասցեով։