Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, ավագ դպրոցում, քոլեջում, լրացուցիչ կրթության կենտրոններում։
Նախադպրոցական կրթություն
Հիմնական կրթություն
Միջնակարգ կրթություն
Մասնագիտական կրթություն լիցենզավորված մասնագիտություններով
Լրացուցիչ կրթություն՝ բոլոր տարիքների սովորողների և մեծահասակների համար
Ուսուցման կազմակերպման ձևերը 1-12-րդ դասարանում՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Սկսած 1-ին դասարանից` ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ դասընթացների, գործունեության, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։
Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան