ՀՐԱՄԱՆ N 17
01.02.2017թ.
Քիմիայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- քիմիայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
- դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել Լուսինե Սարգսյանին․
- դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 2-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի ավագ դպրոցի ընթերցասրահում.
- մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին. սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
- Էմանուել Ագջոյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև հաջորդ օրը, ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
- Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
- օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մասնակիցների ցուցակ
10-րդ դասարան
1. Երանոսյան Մերի Արթուրի
2. Իսկանյան Հուրի Օհանսի
3. Ջանոյան Անի Գարիկի
4. Կարապետյան Գայանե